Artsakhpress

Մշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թբիլիսին ընտրել է 2021 թվականի աշխարհի «Համաշխարհային գրքի մայրաքաղաք»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլայը Թբիլիսին անվանել է 2021 թվականի աշխարհի «Համաշխարհային գրքի մայրաքաղաք»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թբիլիսին ընտրել է 2021 թվականի աշխարհի «Համաշխարհային գրքի մայրաքաղաք»

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թբիլիսին ընտրել է 2021 թվականի աշխարհի «Համաշխարհային գրքի մայրաքաղաք»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Որոշումն ընդունվել է «Հաշխարհային գրքի մայրաքաղաքի» Խորհրդատվական կոմիտեի առաջարկությունների հիման վրա, որը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսին Շվեյցարիայում, փոխանցում է news.am-ը:
Համաշխարհային գրքի մայրաքաղաքի թեկնածության առաջադրման Խորհրդատվական կոմիտեն կազմված է Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի (IPA), Գրադարանների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի (IFLA) եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից:
Թբիլիսիում տոնակատարության տարին կսկսվի 2021 թվականի ապրիլի 23-ից՝ Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային գրքի մայրաքաղաք» հռչակված քաղաքները պարտավորվում են առաջ տանել ընթերցանությունն ու մեկ տարվա ընթացքում թեմատիկ միջոցառումներ անցկացնել՝ երեխաների համար գրքի փառատոն, գրքերը խաղերի վերածելու թվային ժամանակակից նախագիծ եւ այլն:
Նախագիծը, որի կարգախոսն է՝ «Այսպիսով, ո՞րն է ձեր հաջորդ գիրքը…», շեշտը դնում է երիտասարդության շրջանում ընթերցանությունն առաջ տանելու վրա: Քաղաքի հիմնական նպատակը ընթերցանության մասսայականացումն ու սոցիալական բոլոր խավերի համար գրքերի հասանելիությունը բարձրացնելն է:
2019-ին գրքի մայրաքաղաք էր ճանաչվել ԱՄԷ-ի Շարժա քաղաքը, 2020-ին գրքի մայրաքաղաք կդառնա Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրը:
Նախորդ տարիներին հաղթողների շրջանում են՝ Մադրիդ (2001), Ալեքսանդրիա (2002), Նյու Դելի (2003), Անվերս (2004), Մոնռեալ (2005), Թուրին (2006), Բոգոտա (2007), Ամստերդամ (2008), Բեյրութ (2009), Լյուբլյանա (2010), Բուենոս Այրես (2011), Երեւան (2012), Բանգկոկ (2013), Պորտ Հարկորտ (2014), Ինչխոն (2015), Վրոցլավ (2016), Կոնակրի (2017) եւ Աթենք (2018): 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Search