Artsakhpress

Քաղաքական

Արտակ Բեգլարյան. Նույնիսկ քաղաքական կամքի առկայության դեպքում մենք մնում ենք մեն-մենակ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգում ունեցած իր հանդիպումների արդյունքներն ամփոփեց Երևանում։

Արտակ Բեգլարյան. Նույնիսկ քաղաքական կամքի առկայության դեպքում մենք մնում ենք մեն-մենակ

Արտակ Բեգլարյան. Նույնիսկ քաղաքական կամքի առկայության դեպքում մենք մնում ենք մեն-մենակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այցի գլխավոր նպատակը չկարգավորված հակամարտությունների տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև այդ տարածքների՝ միջազգային կառույցների ընդգրկվածության վերաբերյալ հարցերի քննարկումն էր»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա լրագրողների հետ հանդիպմանը։

ԵԽԽՎ 2240 բանաձևը, որն ընդունվեց անցած տարի, վերաբերում է գորշ գոտիներում մարդու իրավունքների մշտադիտարկմանը, պաշտպանությանը։

«Այնքան էլ հակված չեմ գործ գոտի եզրույթին, ավելի շուտ կասեի դե ֆակտո պետություններ»,-ասաց պաշտպանը։

Բեգլարյանը նշեց, ելույթներում շեշտադրել է, որ անկախ տարածքի, պետության կարգավիճակի բնակիչները չպետք է զրկված լինեն մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից։ Սա ընդունում են բոլորը, նաև ԵԽ-ն։

Արցախի պաշտպանն ընդգծել է, չնայած դրան, չճանաչված պետությունների բնակիչները մեկուսացված են միջազգային հանրությունից, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին մուտք ունենալուց, ինչպես նաև միջազգային ծրագրերում ընդգրկված լինելու հնարավորությունից։

«Սա ուղղակիորեն բացասաբար է ազդում է երեք՝ տեղական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում մարդու իրավունքների պաշտպանության վրա, Արցախի Հանրապետությունն այս առումով էլ բացառություն չէ։ Ես կոնկրետ օրինակներով ցույց տվեցի նման դեպքերը»,-ասաց նա։

Բեգլարյանը նկատեց, որ հիշյալ խնդիրների պատճառով  տվյալ  երկրում պետական մարմինները միջազգային փորձին հաղորդակից չեն դառնում, միջազգային ուղիղ պարտավորություններ չեն ստանձնում, ծրագրերից ու ռեսուրսներից օգտվել չեն կարող։

«Նույնիսկ քաղաքական կամքի առկայության դեպքում մենք մնում ենք մեն մենակ։ Սակայն պետք է ասեմ, որ Արցախի Հանրապետության պարագայում մենք բավականին շատ հաջողություններ ունենք շնորհիվ թե իր ներուժի, թե Հայաստանի պետական մարմինների, թե քաղհասարակության աջակցությամբ, բայց դա բավարար չէ»,-ասաց Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 30-ին, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կազմակերպված՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջոցառմանը՝ ելույթ ունենալով Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության գործում առկա խոչընդոտների մասին:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:


     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search