Artsakhpress

Տնտեսական

Հայաստանը բարելավել է իր դիրքը Համաշխարհային մրցունակության զեկույցում

Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակվող «Համաշխարհային մրցունակության զեկույց 2019»-ի համաձայն՝ Հայաստանը 1.4 միավորով բարելավել է իր մրցունակության համաթիվը, ինչի արդյունքում մեկ հորիզոնականով առաջ է անցել նախորդ տարվա դասակարգման համեմատ:

Հայաստանը բարելավել է իր դիրքը Համաշխարհային մրցունակության զեկույցում

Հայաստանը բարելավել է իր դիրքը Համաշխարհային մրցունակության զեկույցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարելավման արդյունքում Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը:
Լավագույն ցուցանիշը Հայաստանը գրանցել է Աշխատուժի շուկա հենասյունով՝ 141 երկրների թվում զբաղեցնելով 32-րդ տեղը: Միևնույն ժամանակ հենասյուների թվում ամենամեծ առաջընթացը գրանցվել է Մակրոտնտեսական միջավայրի համար, որտեղ Հայաստանի դիրքերը նախորդ զեկույցի համեմատ բարելավվել են 25 կետով՝ զբաղեցնելով 64-րդ տեղը:
Էականորեն բարելավվել է նաև Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացվածությունը, որի հենասյունով Հայաստանը դիրքերը բարելավել է 18 հորիզոնականով՝ զբաղեցնելով 69-րդ տեղը:
Զեկույցի համաձայն՝ նահանջ է արձանագրվել Ապրանքների շուկայի արդյունավետություն հենասյան ցուցանիշներում, ինչով Հայաստանի դիրքը հետընթաց է արձանագրել 5 կետով:
Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում Ադրբեջանն առաջընթաց է արձանագրել 11 կետով, Ղազախստանը՝ 4 կետով, Մոլդովան 2 կետով եւ Ղրղզստանը 1 կետով: Հետընթաց արձանագրած երկրներից են Վրաստանը՝ 8 կետ, Տաջիկստանը՝ 2 կետ եւ Ուկրաինան՝ 2 կետ: Ռուսաստանը պահպանել է իր դիրքը և 141 երկրների թվում զբաղեցնում է 43-րդ տեղը:
Համաշխարհային մրցունակության համաթվով Հայաստանին մոտ գտնվող երկրներն են Վիետնամը, Հնդկաստանը, Հորդանանը և Բրազիլիան:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Search