Artsakhpress

Սփյուռք

«Ի՞նչ է անում Քիմ Քարդաշյանը Հայաստանում անցկացվող ՏՏ համաժողովին». The Next Web-ի անդրադարձը

Դժվար գտնվի մեկը, ով չի ճանաչում Քիմ Քարդաշյան Ուեսթին, թեկուզ հենց Instagram-ի 148 մլն հետևորդներով էջից, ինչն ավելին է, քան երգչուհի Բեյոնսեի հետևորդների թիվը, կամ էլ ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուից, որն արդեն իր 17-րդ եթերաշրջանում է, կամ էլ նրա կողմից թողարկվող օծանելիքի, ներքնազգեստի, կոսմետիկ միջոցների արտադրատեսակների և, ինչու ոչ, «Գրեմմի»-ի մրցանակակիր, երաժիշտ Քանյե Ուեսթի կինը լինելու հանգամանքի հետ կապված:

«Ի՞նչ է անում Քիմ Քարդաշյանը Հայաստանում անցկացվող ՏՏ համաժողովին». The Next Web-ի անդրադարձը

«Ի՞նչ է անում Քիմ Քարդաշյանը Հայաստանում անցկացվող ՏՏ համաժողովին». The Next Web-ի անդրադարձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է thenextweb.com-ը:
«Սակայն օրերս ինձ զարմացրեց Քիմ Քարդաշյանի` Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվող WCIT ՏՏ համաժողովին մասնակցության հանգամանքը»,- tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է հեղինակ Աբհիմանյու Ղոշալը:
Հայկական արմատներ ունեցող Քիմ Քարդաշյանը համաժողովի շրջանակում հարցազրույց է ունեցել վենչուրային ներդրող և բիզնես գրքերի հեղինակ Մագդալեն Յեշիլի հետ: Այնուհետև, պանելային քննարկման ժամանակ հեռուստաաստղին միացել են Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Giphy-ի հիմնադիր Ալեքս Չունգը և PicsArt ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը: Պանելիստները քննարկել են տեխնոլոգիաների դերը մեդիայում և լրագրության մեջ:
Ըստ հեղինակի՝ Քիմը կարող էր օգտագործել համաժողովին մասնակցության հիանալի հնարավորությունը և պատմել իր անցած ճանապարհի մասին:
«Հետաքրիր կլիներ լսել` ինչպես նրան հաջողվեց այդքան կարճ ժամանակահատվածում նման մեծ «կայսրություն» ստեղծել և նման ճանաչում ձեռք բերել` որպես հանրային կերպար: Կարծում եմ` նա կարող էր ավելին ասել, քան ասաց այսօր»,- գրում է նա:
«Քիմը որոշակի փաստեր է քննարկել` որպես գործարար իր փորձի վերաբերյալ, խոսել` որպես ազդեցիկ անձ իր քայլերի և նմանատիպ հարցերի մասին, սակայն ոչինչ, ինչը կկարողանար ապացուցել նրա ներկայության կարևորությունը»,- հավելել է նա:
Քիմ Քարդաշյան Ուեսթը սոցիալական կայքերում միլիոնավոր հետևորդներ ունի: Յուրաքանչյուր ամիս Քիմի` կոսմետիկայի, օծանելիքի և ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող ընկերությունները մեկ կամ ավելի նոր արտադրանք են թողարկում:
«Հիմա կմտածեք` նման զբաղված գրաֆիկ ունեցող սերիական գործարարն արդյո՞ք ավելի մեծ ասելիք չէր ունենա գործարարության ոլորտում իր կողմից կիրառվող ռազմավարության վերաբերյալ, քան ուղղակի` «Ես փնտրում եմ արտադրանք, որն ինձ դուր կգա և փորձում եմ այն ավելի լավը դարձնել»,- գրում է հեղինակը:
Նա նշում է նաև, որ Հայաստանը փոքր երկիր է` երեք միլիոն բնակչությամբ, սակայն այն չափազանց հպարտ է բազմամիլիոնանոց իր սփյուռքով, որի ներկայացուցիչները մեծ քայլեր են անում տեխնոլոգիայի, գիտության, սպորտի և այլ ոլորտներում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search