Artsakhpress

Ռազմական

Վարչապետի խոսնակը հերքում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության լուրը

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին լուրը:

Վարչապետի խոսնակը հերքում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության լուրը

Վարչապետի խոսնակը հերքում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության լուրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի ճշտող հարցին՝ համապատասխանում է արդյոք իրականությանը, որ վարչապետը միջնորդել է պաշտոնից ազատել Տոնոյանին, Կարապետյանը պատասխանեց. «Հերքում եմ լուրը»:
Լրատվամիջոցները հրապարակել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, նա  անհեթեթություն է համարել մամուլի հրապարակումները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին: Փաշինյանն այդ մասին խոսել է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից հետո՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Մինչ այդ, լրատվամիջոցներն անանուն տեղեկություն էին շրջանառել, որ հոկտեմբերի 9-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրելու Դավիթ Տոնոյանին նախարարի պաշտոնից ազատելու մասին: Ըստ այդ հրապարակման, իբր, Նիկոլ Փաշինյանն արդեն միջնորդագիրը ներկայացրել է Նախագահին:
Նախագահական նստավայրից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ որևէ միջնորդագիր չեն ստացել:
Տոնոյանը ևս լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ ինքն աշխատանքի մեջ է, և լուրը չի համապատասխանում իրականությանը:  
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search