Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սուրեն Մելքումյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սուրեն Մելքումյանի ծննդյան օրն է. նա կդառնար 40 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սուրեն Մելքումյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սուրեն Մելքումյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սուրեն Մելքումյանը ծնվել է Հադրութի շրջանի Տումի գյուղում։ 1987-1997 թթ. սովորել է Տումիի միջնակարգ դպրոցում։ 1997-2001 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո՝ նույն թվականին, լեյտենանտի կոչումով նշանակվել է կապի դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։ 2003 թ. ավագ լեյտենանտի կոչումով նշանակվել է ՊԲ N զորամասի կապի վաշտի հրամանատար:
2006 թ. ստացել է կապիտանի կոչում: 2010 թ. նշանակվել է ՊԲ N զորամասում հրետանային դիվիզիոնի կապի պետ, 2013-ին՝ նյութաապահովման վաշտի հրամանատար: 2014 թ. ավարտին նշանակվել է N զորամասի վառելիքաքսուքային նյութերի (ՎՔՆ) ծառայության պետ։ 2015 թ․-ի հունվարին ստանացել է մայորի կոչում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով (2011 թ․), «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի (2013 թ․) և «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի (2014 թ․) մեդալներով:
Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին՝ Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ՝ համածառայակից սպաներ փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանի, Ռոման Պողոսյանի, Օնիկ Գրիգորյանի, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանի հետ միասին։ Նույն դիրքում են զոհվել նաև դիրքապահ զինծառայողներ սերժանտներ Ադամ Սահակյանը, Կարեն Ներսիսյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Ժորա Եսայանը, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Բորիս Օզմանյանը, Անդրանիկ Գրիգորյանը։ Ամուսնացած էր, ունի 4 որդի։
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ»  1-ին աստիճանի շքանշանով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով,  «Ֆիդայիներ» հայրենասիրական-բարեգործական ՀԿ-ի «Ֆիդայիներ» շքանշանով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Search