Artsakhpress

Միջազգային

Պուտինի հետ անձնական հանդիպում «պետք Է լինի, եթե մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը». Զելենսկի

Ուկրաինիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն առայժմ դիտարկվում Է միայն միջազգային մակարդակով՝ «նորմանդական ձեւաչափով»:

Պուտինի հետ անձնական հանդիպում «պետք Է լինի, եթե մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը». Զելենսկի

Պուտինի հետ անձնական հանդիպում «պետք Է լինի, եթե մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը». Զելենսկի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այդ մասին նա ասել Է Կիեւում ընթացող մամուլի ասուլիսում, որը YouTube-ում հեռարձակում Է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: Ընդսմին նա բացատրել Է, թե ինչու հնարավոր չԷ իր անձնական հանդիպումը Պուտինի հետ: «Այդ մասին ոչ ոք չի խոսում, որովհետեւ բոլոր դեմ են»,-նշել Է նա, չճշտելով, թե ում մասին Է խոսքը: Մինչդեռ, Ուկրաինայի ղեկավարի կարծիքով, Պուտինի հետ անձնական հանդիպում «պետք Է լինի, եթե մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը»: Նա հիշեցրել Է, որ վերջին ժամանակներս Ռուսաստանի հետ հարաբերություններում միմյանց ընդառաջ քայլեր են կատարվում. մասնավորապես Կիեւին եւ Մոսկվային հաջողվեց պայմանավորվել կալանավորների փոխանակման շուրջ, ինչը մեծ հաջողություն դարձավ, ինչպես նաեւ Շփման եռակողմ խմբի շրջանակում Դոնբասում զորքերի տարանջատման շուրջ: «Մենք պետք Է հանդիպենք, որպեսզի մարդկանց ցույց տանք, որ առաջընթաց կա»,-հավելել Է Զելենսկին:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search