Artsakhpress

Միջազգային

«Նրանք վատագույններից վատագույնն են». Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերել ԻՊ-ի առավել վտանգավոր 2 ահաբեկչի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հաստատել է լուրը, ըստ որի ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու առավել վտանգավոր ահաբեկչի:

«Նրանք վատագույններից վատագույնն են». Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերել ԻՊ-ի առավել վտանգավոր 2 ահաբեկչի

«Նրանք վատագույններից վատագույնն են». Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերել ԻՊ-ի առավել վտանգավոր 2 ահաբեկչի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
«Այն դեպքում, եթե Թուրքիան կամ քրդերը կորցնեն իրավիճակի կառավարումը, մենք արդեն դուրս ենք բերել ԻՊ-ի երկու զինյալների, որոնք հայտնի են Beatles անվամբ և կապված են Սիրիայում մի շարք գլխատումների հետ, և տեղափոխել ենք նրանց պահպանվող վայր, որը հսկվում է ԱՄՆ-ի կողմից: Նրանք վատագույններից վատագույնն են»,- գրել է նա իր Twitter-ի էջում:
Դեռևս չորեքշաբթի CNN-ը տեղեկացրել էր, որ արաբա-քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված կոալիցիան ԱՄՆ-ին է փոխանցել ԻՊ-ի երկու բրիտանացի զինյալների՝ Ալեքսանդր Կոտիին և Աշ-Շաֆի Էլշեյխին: Այս բրիտանացիները եղել են խմբավորման Beatles ջոկատի անդամներ: Նրանց մեղադրում են 27 գերիների, այդ թվում՝ ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիի և Սթիվեն Սոթլոֆի սպանության համար: Այս ջոկատն իր անվանումը ստացել է բրիտանական առոգանության պատճառով:
Նշվում էր, որ ամերիկյան կողմը պատրաստվում է ահաբեկիչներին տեղափոխել ԱՄՆ՝ պատասխանատվության ենթարկելու համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Մեկնարկել է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Search