Artsakhpress

Հասարակական

«Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի չորրորդ փուլը նվիրված էր սննդամթերքի անվտանգությանը և ագրոմշակմանը

ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի N1 հիմնական դպրոցի հահլիճում այսօր կազմակերպվել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի չորրորդ փուլը, որը նվիրված էր սննդամթերքի անվտանգությանը և ագրոմշակմանը:

«Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի չորրորդ փուլը նվիրված էր սննդամթերքի անվտանգությանը և ագրոմշակմանը

«Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի չորրորդ փուլը   նվիրված  էր  սննդամթերքի  անվտանգությանը  և  ագրոմշակմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ կոնֆերանսին    բացման  խոսքով  հանդես  է  եկել   ԱՀ  գյուղատնտեսության  նախարար  Ժիրայր   Միրզոյանը:
Նրա  խոսքով՝   սննդամթերքի  անվտանգության     ապահովման  գործառույթն  ունի   միջգերատեսչական      բնույթ. այն միայն   սննդամթերքի  անվտանգության  պետական  ծառայության    խնդիրը  չէ:
«Գյուղնախարարությունն  իր  բոլոր   ռեսուրսներով    նպաստում  է, որպեսզի  յուրաքանչյուր  սննդամթերք,  որն  ունի     կենդանական  կամ  բուսական  ծագում    լինի  ավելի  անվտանգ: Մենք  հանդիպում ենք  մի  շարք   խնդիրների, որոնց  լուծման  համար  առաջին  հերթին  կազմակերպում ենք  ուսուցողական  դասընթացներ, որոնք  վարում  են  հրավիրված  մասնագետները»,- ավելացրել  է   Ժ. Միրզոյանը:
Անդրադառնալով  օրգանական  գնուղատնտեսության  անցնելու  գաղափարին՝  նախարարն  ասել  է, որ  այդ  հարցն         ընկած  է   նախարարության  բոլոր    ծրագրերի   հիմքում՝  այդ  թվում   անասնաբուծության,  բուսաբուծության, ոռոգման   համակարգերի  և  տեխնոլոգիաների:
 
ԱՀ  առողջապահության  նախարար  Արայիկ  Բաղրյանը  մեզ  հետ զրույցում  ասել է, որ օրգանական  գյուղատնտեսությունը  շատ  կարևոր  դեր  ունի    ազգաբնակչության  համար:
Ըստ  նախարարի՝   ավանդական    գյուղատնտեսության    մեջ    օգտագործվում  է  տարատեսակ   քիմիական  նյութեր,  իսկ  օրգանական    գյուղատնտեսությունը   ենթադրում է  բնական  հումք: Պետք  է  կանխարգելել   քիմիական   նյութերի  պարունակությամբ    մթերքները, որը   միանշանակ    վնասակար  է    մարդկանց  առողջությանը: 
Կոնֆերանսին    մասնակից  ՀՀ  սննդամթերքի  անվտանգության  տեսչական   մարմնի  արտադրության  և  վերահսկողության    բաժնի  պետ  Առուշան Ալթունյանը՝  խոսելով  իրենց  կառույցի  գործառույթների  մասին, ասել  է, որ  իրենք  իրականացնում են    տեսչական  ստուգումներ, դիտարկումներ, ինչպես  նաև  խորհրդատվություն՝ տնտեսվարող  սուբյեկտների  շրջանակներում:
«Մեր  կառույցն  ունի  իր  ստորաբաժանումները  և  յուրաքանչյուր   արտադրանքի  ներմուծման   ժամանակ    իրականացվում  են  փաստաթղթային, մակնշման, անհրաժեշտության  դեպքում  նաև    լաբորատոր  փորձարկման  միջոցներ՝  այդ  կերպ   պարզելով  սննդամթերքի  անվտանգության  հարցը:  Ներքին  շուկայում    պարբերաբար   իրականացվում են  նաև    ուսումնասիրություններ  և  ստուգումներ: Վերահսկողությունն  իրականացվում  է   օրենքի  շրջանակներում»,-ավելացրել  է Ա. Ալթունյանը՝  նշելով, որ    իրենց  կառույցը  սերտ  համագործակցության  մեջ  է   Արցախի  ՍԱՊ   ծառայության  հետ:
Կոնֆերանսին սննդամթերքի  անվտանգության      և  ագրոմշակմանը   վերաբերյալ    թեմաներով   ելույթ  են ո ւնեցել   գյուղատնտեսության    ոլորտի    մասնագետներ՝ ԱՀ-ից    և  ՀՀ-ից. նրանք    պատասխանել  են  նաև   միջոցառման  մասնակիցների  հարցերը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search