Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ եւ Թուրքիայի գլխավոր շտաբների ղեկավարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին Սիրիայի իրավիճակը քննարկել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ, հայտնել է Միլիի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ եւ Թուրքիայի գլխավոր շտաբների ղեկավարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

ԱՄՆ եւ Թուրքիայի գլխավոր շտաբների ղեկավարները քննարկել են Սիրիայի իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հստակեցվում է, որ նրանց զրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի, փոխանցում է News.am-ը: 
Քննարկվել է Սիրիայում «անվտանգության ոլորտի իրավիճակը»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ամսվա սկզբից սա Միլիի եւ Գյուլերի երկրորդ զրույցն է, երբ ամերիկացի գեներալը ստանձնեց ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի պաշտոնը:
Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին: Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Գրիգորի Սահակյանը հրաժարվում է իր հիմնադրած կուսակցության նախագահի լիազորություններից

ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ վերջին շրջանի մահվան ելքով դեպքերի վերաբերյալ

Search