Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի հերթական նիստը, որի ընթացքում ստորագրվել է համաձայնագիր

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում գումարվել է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ու տնօրինության հերթական նիստը, որի ընթացքում ստորագրվել է համաձայնագիր Արցախի Հանրապետության կառավարության, Ֆրանսիայում համահայկական հիմնադրամի ղեկավարության և Ֆրանսիայում գործող «Ֆրանսախոսությունն Արցախում» կազմակերպության միջև:

Ստեփանակերտում կայացել է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի հերթական նիստը, որի ընթացքում ստորագրվել է համաձայնագիր

Ստեփանակերտում կայացել է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի հերթական նիստը, որի ընթացքում ստորագրվել է համաձայնագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Պոլ  Էլյուարի  տուն  ֆրանկոֆոնիայի  կենտրոն»    հիմնադրամի    տնօրեն Նելլի  Ավանեսյանն  ասել  է, որ հանդիպմանը նախատեսվում է հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակել Ժիրայր Գերգերյանին, ով ժամանել է Ֆրանսիայից և ղեկավարելու է «Պոլ Էլյուարի տուն» ֆրանսախոսների կենտրոնի կառուցման ամբողջ շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել է 2015 թվականին ամռանը:
«Հանդիպման ընթացքում կներկայացնեմ 2015 թվականի վերջից մինչև այսօր ծավալած իմ գործունեությունը, որի ընթացքում մենք կարողացել ենք հավաքագրել 12 խումբ՝ ավելի քան 150 ուսանողներով, որոնք տարբեր ոլորտների ներայացուցիչներ են և որոնց թվում եղել են Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի անդամներ, բժիշկներ, արտգործնախարարության աշխատողներ, ուսանողներ և այլք: Առանձնացնելու ենք նաև այն մեծ միջոցառումները, որոնք տեղի են ունեցել Արցախում և որոնց միջոցով արցախահայությունը կարողացել է ծանոթանալ ֆրանսիական մշակույթին: Ցանակացած պատվիրակության այցի ժամանակ նույնպես կազմակերպել ենք միջոցառումներ և նրանց ցույց տվել, որ մենք՝ արցախցիներս, կարողանում ենք յուրացնել ֆրանսերեն լեզուն և ներկայացնել ֆրանսիական մշակույթը, ինչպես նաև միաժամանակ նրանց ծանոթացրել ենք հայկական մշակույթին: Չորս տարիների ընթացքում կազմակերպել ենք մոտ 17 մշակութային միջոցառումներ: «Պոլ Էլյուարի տուն» կենտրոնը զբաղվելու է ֆրանսերեն լեզվի տարածմամբ, ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև շրջաններում  և ֆրանսերեն լեզվի տիրապետման շնորհիվ մենք առավել լայն  հնարավորություններ կունենանք վերապատրաստումներ կազմակերպելու համար»,-ասել է Ն. Ավանեսյանը:
Մեզ հետ զրույցում Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանն ասել է, որ իրենց գործունեության մեկնարկը տրվել է 4 տարի առաջ և այդ գործում մեծ ներդրում է ունեցել կենտրոնի այսօրվա տնօրենը, ում շնորհիվ ֆրանսերեն լեզուն տարածվել է Արցախում:
«Մենք ցանկանում ենք, որ ծրագիրը շարունակական լինի, որովհետև ֆրանսերեն լեզուն մի միջոց է, որին տիրապետող արցախահայությունը  հնարավորություն կունենա մեկնելու Ֆրանսիա և ունենալու վերապատրաստումներ տարբեր բնագավառներում:Արդեն տրված է «Պոլ Էլյուարի տուն» ֆրանսախոսների կենտրոնի շինարարական աշխատանքների մեկնարկը, որի բացումը նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը»,-մասնավորապես ասել է նա:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:Ողջունելով ներկաներին՝ նա անդրադարձել է նիստի օրակարգային հարցերին: Ն. Աղաբալյանի խոսքով «Պոլ  Էլյուարի  տուն  ֆրանկոֆոնիայի  կենտրոն»    հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին ԱՀ կառավարության նախաձեռնությամբ:
«Ստեղծման օրվանից գործում էր հոգաբարձուների մեկ այլ խորհուրդ: Ընդառաջելով ֆրանսիական խորհրդի ցանկությանը մենք որոշ փոփոխություններ ենք արել հոգաբարձուների խորհրդի կազմում՝ նպատակ ունենալով ավելի մեծ թափ հաղորդել կենտրոնի շինարարության և հետագա գործունեության աշխատանքներին:2019 թվականի հուլիսի 31-ի ԱՀ կառավաության որոշմամբ կազմում կատարվել է փոփոխություն: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է խորհրդի նախագահը, ով ի պաշտոնե ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարն է:Խորհրդի անդամներ են հանդիսանում ԱՀ արտաքին գործերի նախարարը, ի պաշտոնե Ստեփանակերտ քաղաքի քաղաքապետը, Շուշիի քաղաքապետը, ի պաշտոնե Ֆրանսիայում ԱՀ ներկայացուցիչը, Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչը, ֆրանսիական բարեկամ քաղաքների քաղաքապետերին միավորող միության նախագահը, ի պաշտոնե Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետը և Ալֆորվիլի քաղաքապետը:Ես շնորհավորում եմ հոգաբարձուների խորհրդի նոր անդամներին և մաղթում բոլորիս արդյունավետ համագործակցություն»,-մասնավորապես ասել է նա:
ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանն   իր ելույթում մասնավորապես ասել է, որ ծրագիրը պետք է համախմբի և համակարգի Ֆրանսիայի քաղաքների հետ Արցախի համագործակցությունը:Նրա խոսքով կրթական ոլորտում Նելլի Ավանեսյանի կատարած աշխատանքն արժանի է գնահատանքի և խրախուսանքի:
ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն էլ ողջունել է կենտրոնի նոր շենքի կառուցման ծրագիրը:
«Համոզված եմ, որ կենտրոնը մեծ դերակատարություն կունենա Արցախի կրթական և մշակութային կյանքում, ինչպես նաև գեղեցիկ ճարտարապետական տեսքով անկասկած իր արժանի տեղը կգրավի մայրաքաղաքում:Ուրախությամբ ցանկանում եմ նշել նաև, որ ծրագրի ֆինանսավորման հետ կապված որոշակի թյուրըմբռնման հարցերը կարգավորվել են կառավարության կողմից:Հաջողություն եմ մաղթում այս գործընթացին և վստահ եմ, որ կարճ ժամանակահատվածում կունենանք նոր թափ ու վերելք»,-մասնավորապես ասել է Գ. Մարտիրոսյանը:
«Պոլ Էլյուարի տուն» ֆրանսախոսների կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է Գրիգորի Մարտիրոսյանի և Ֆրանսուա Ռոշբլուանի կողմից:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search