Թուրքական բանակի մասերն ու սիրիական ընդդիմության ստորաբաժանումները, որոնք ռազմարշավ են իրականացնում Սիրիայի հյուսիսում, վերահսկողության տակ են առել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասակա մայրուղին, որը Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները միավորում է երկրի այլ հատվածների հետ:
Թուրքիայի զինուժը վերահսկողություն է հաստատել Սիրիայի՝ ռազմավարական նշանակության մայրուղու նկատմամբ
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական ուժերը վերահսկողություն են հաստատել Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներում, որի շրջակա գյուղերի բնակիչները ստիպված են հեռանալ իրենց տներից` ռազմական գործողությունների պատճառով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավ սկսլու մասին, որն ուղղված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Սիրիայի իշխանությունները բազմիցս դատապարտել են Թուրքիայի ռազմատենչ քաղաքականությունը: Ռազմարշավը դադարեցնելու կոչով հանդես են եկել մի շարք երկրներ: