Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ի գծով երկրի գործընկերները պարտավոր են Անկարային օգնել ահաբեկչության դեմ պայքարում:
Էրդողանին վրդովել Է ՆԱՏՕ-ի աջակցության բացակայությունը Սիրիայում Թուրքիայի գործողություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հայտնել են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի առաջնորդը դժգոհ Է, որ դաշինքի մնացած անդամները ակտիվ դիրք չեն բռնում այդ հարցում:
ՆԱՏՕ-ի անդամներից շատերն ավելի վաղ Անկարայից պահանջել են դադարեցնել այդ գործողությունը, իսկ եվրոպական երկրներից մի քանիսն արդեն Թուրքիային զենքի մատակարարման արգելք են սահմանել: Մասնավորապես, այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել են Նիդեռլանդների, Իռլանդիայի եւ Լատվիայի ԱԳ նախարարությունների ղեկավարները, որոնք ժամանել են Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու ԵՄ-ի խորհրդի նիստին:
«Նիդեռլանդները դատապարտել Է Թուրքիայի գործողությունը եւ արգելք սահմանել զենքի մատակարարումների վրա (ազգային մակարդակով): Այժմ ԵՄ-ն պետք Է նույն բանն անի: Մենք գտնում ենք, որ Թուրքիան խախտում Է միջազգային իրավունքը: Ոչ ոք չպետք Է խախտի միջազգային իրավունքը»,-ասել Է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-: