Artsakhpress

Սփյուռք

Երևանում բացվեց պոլսահայ մարզիկ Շավարշ Քրիսյանի կիսանդրին

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գլխամասային շենքին կից բացվեց 1915 թվականի թուրքական ռեպրեսիաների զոհ պոլսահայ մարզիկ Շավարշ Քրիսյանի կիսանդրին:

Երևանում բացվեց պոլսահայ մարզիկ Շավարշ Քրիսյանի կիսանդրին

Երևանում բացվեց պոլսահայ մարզիկ Շավարշ Քրիսյանի կիսանդրին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացման արողությանը ներկա էին ինստիտուտի ուսանողադասախոսական կազմը, Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հայաստանյան սկաուտական թևի մի խումբ ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում` ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանն առանձնակի ընդգծեց Քրիսյանի` հայկական մարմնակրթական շարժման գործում ունեցած անգնահատելի դերը: «Եթե Պիեր դը Կուբերտենն իր մեծ ավանդն ունի ժամանակակից Օլիմպիական խաղերի կայացման գործում, ապա նույնատիպ մեծ աշխատանք է տարել հայկական սպորտի զարգացման հարցում Շավարշ Քրիսյանը»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը:
ՀՖԿՍՊ ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված կիսանդրու բացմանը ներկա էր նաև Շավարշ Քրիսյանը եղբոր թոռը, ով կրում է մեծանուն ազգականի անունը: Շավարշ Քրիսյան կրտսերը շեշտեց, որ հենց սպորտի միջոցով պետք է հանրահռչակել երկիրը` Հայաստանը:
ՀՖԿՍՊԻ մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ Ռոլանդ Շառոյանն է փաստեց, որ Քրիսյանը հայկական մարմնակրթության հիմնադիրն է` հոգևոր հայրը: «Կանցնեն հարյուրավոր տարիներ, բայց Շավարշ Քրիսյանի գաղափարները կմնան մեր երիտասարդ սերունդների մեջ»,-ասաց նա:
ՀՖԿՍՊ ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնում կա նաև Քրիսյանի անվան լսարան:
Շավարշ Քրիսյանը 1905 թվականին ավարտել է Փարիզի մարմնամարզական դասընթացները։ 1905 թվականից աշխատել է Կոստանդնուպոլսի հայկական վարժարաններում, 1911-1915 թվականներին հիմնադրել և խմբագրել է հայկական «Մարմնամարզ» մարզական թերթը։ 1914 թվականին հիմնադրել է Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ): Նրա նախաձեռնությամբ Կոստանդնուպոլսում կայացել են հայկական առաջին Օլիմպիական խաղերը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի

Search