Artsakhpress

Տնտեսական

Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն աճում է ավելի բարձր տեմպով, քան ընդհանուր արտահանումը միջին հաշվով

Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումն աճում է ավելի բարձր տեմպով, քան ընդհանուր արտահանումը միջին հաշվով:

Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն աճում է ավելի բարձր տեմպով, քան ընդհանուր արտահանումը միջին հաշվով

Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն աճում է ավելի բարձր տեմպով, քան ընդհանուր արտահանումը միջին հաշվով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տարվա առաջին 8 ամիսներին ԵԱՏՄ երկրներ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 11 տոկոսով, իսկ Հայաստանից ընդհանուր արտահանման ծավալը` 4.6 տոկոսով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` շեշտելով՝ ԵԱՏՄ-ի ամբողջ ռեսուրսը, սակայն, դեռ չի իրացվում:
«2018-ին ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանել ենք մոտ 20 տոկոսով ավելի, քան 2017-ին: 2019-ի 8 ամիսների ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանել ենք 11 տոկոսով ավելի, քան 2018-ի նույն ժամանակահատվածում` չնայած այն հանգամանքին, որ ապրանքների ընդհանուր արտահանումն աճել է 4.6 տոկոսով: Դա նշանակում է, որ մնացած ուղղություններով արտահանումը ոչ թե նվազել է, այլ ունեցել ենք ավելի ցածր աճ»,-ասաց նախարարը:
Նա շեշտեց` Հայաստանը ԵԱՏՄ երկրներ ավելի շատ է արտահանում, և ծավալներն արագ են աճում հենց միասնական մաքսային միության ուժով: Սակայն բոլոր խնդիրները չէ, որ լուծված են, կան օբյեկտիվ սահմանափակումներ: Այդ մասին խոսում են նաև ԵԱՏՄ անդամ մյուս գործընկերների հետ: «Բիզնեսը հաճախ բարձրացնում է այն հարցը, թե ինչու ՀՀ արտահանողները Լարսի անցակետում պետք է ենթարկվեն նույն մաքսային զննման կանոններին, որին ենթարկվում են ցանկացած երրորդ անձից դեպի Ռուսաստան շարժվող մեքենաները: Եվ սա շատ զգայուն հարց է: Մենք դեռևս ԵԱՏՄ ամբողջ ռեսուրսը չենք իրացրել: Եվ այն ամբողջ օգուտները, որ կարող են լինել, դեռ առջևում են, աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ արդեն ունեն համաձայնություն, ընկալում գործընկերների կողմից, որ պետք է մտածեն այն մեխանիզմների մասին, որոնք ապահովելու են, որ այդ ընթացակարգերը լինեն ավելի պարզեցված: Նախարարը շեշտեց` էլեկտրոնային հետագծելիության համակարգի մասին քննարկումները հատկապես վերջին տարվա ընթացքում ուժի մեջ են: «Եվ նաև այդ համակարգի վերջնական գործարկմամբ այն մեքենաները, որոնք Հայաստանում կստանան էլեկտրոնային դրոշմակնիքները և կշարժվեն ՌԴ, անցակետում կենթարկվեն շատ ավելի պարզեցված մաքսային հսկողության կանոնների: Այսինքն՝ մենք ունենք նաև զարգացման և հետագա առաջընթացի հնարավորություն»,-ասաց Խաչատրյանը:
Նրա կարծիքով` միությունից օգուտները կարելի է գնահատել նրանով, թե անդամ լինելով կարողանում են արդյոք օգտագործել արտադրողների համար առավելագույն հարմարավետություն, այսինքն՝ արտադրողներն այդ շուկաներում արդյոք հանդես են գալիս նույն կերպ, ինչ տվյալ երկրի արտադրողները: «Իսկ հետևանքն արտահանման ծավալներն են, որոնք մեզ մոտ աճում են ավելի բարձր, քան աճում է մեր արտահանումը միջին հաշվով»,-եզրափակեց նախարարը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի

Search