Հայաստանի ազգային փոստային օպերատորը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, հաղթել է 2019-ի նամականիշների համաեվրոպական առցանց մրցույթում և արժանացել առաջին մրցանակի:
«Հայփոստը»՝ նամականիշների եվրոպական մրցույթի հաղթող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1lurer.am-ի փոխանցմամբ` մրցանակը «Հայփոստի» ներկայացուցչին հանձնել են Միացյալ Թագավորության Նորմանդյան կղզիների Ջերսի քաղաքում, որտեղ տեղի է ունեցել «Փոստեվրոպայի» միջազգային լիագումար համաժողովը: Հավաքին մասնակցել են 52 եվրոպական երկիր, փոստի ոլորտի 150 ղեկավար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-: