Artsakhpress

Հարցազրույց

Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա

Ուզում եմ ասել, որ շատ լավ նախադրյալներ կան ապագայի, զարգացման համար։

Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա

Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուան՝ խոսելով Ստեփանակերտում բերքին տոնի մասին։
«Իմ վերջին այցն անցած տարի հոկտեմբերին էր, այս տարի ևս հիմա եմ եկել։ Իհարկե, ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ այս փառատոնին ներկա լինելու համար, տպավորված եմ տաղավարների և հրապարակում ներկա մարդկանց քանակով։ Զբոսնելուց տեսա գյուղատնտեսական սարքավորումներ, մեքենաներ, որոնք նույնն են, ինչ Ֆրասիայում։ Ուզում եմ ասել, որ շատ լավ նախադրյալներ կան ապագայի, զարգացման համար»,–նշեց նա։
Ֆրանսուա Ռոշբլուան նկատում է՝ Արցախը զարգանում է. «Այս տարիների ընթացքում ինչ այցելում եմ Արցախ, այն նշանակալի զարգացում է ապրել։ Նկատելի զարգացում կա, ոչ միայն մայրաքաղաքում, այլ շրջանների որոշ մասում»։
Նրա խոսքով՝ Արցախում է Արցախի ԱԳՆ-ի ու ՀՅԴ-ի հրավերով. «Այո, ես ստացել եմ Արցախի Հանրապետության նախարարության և ՀՅԴ հրավերը մասնակցել Արցախի բարեկամների համաժողովին և ընդունել եմ այն։ Իհարկե, նաև եկել եմ իմ արցախցի ընկերներին հանդիպելու համար, որից մեկը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն է»։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Search