Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի և Բելգիայի խորհրդարանների պատգամավորները քննարկել են տնտեսական հարաբերության մասին հարցեր

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամները Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամների հետ քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, միջազգային քաղաքականությանը՝ մասնավորապես Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանն առնչվող հարցեր:

Հայաստանի և Բելգիայի խորհրդարանների պատգամավորները քննարկել են տնտեսական հարաբերության մասին հարցեր

Հայաստանի և Բելգիայի խորհրդարանների պատգամավորները քննարկել են տնտեսական հարաբերության մասին հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատգամավորները հանդիպել են Հայաստանում հոկտեմբերի 14-ին:
Բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության զարգացումը:
Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամները մասնակցել են «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին, որի նպատակն է ընդլայնել եւ ամրապնդել Արցախի Հանրապետության համագործակցությունն օտարերկրյա պետությունների հետ, նոր ազդակ եւ գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին:
Շիրակ Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Հայաստանի արտաքին քաղաքական երկու կարեւոր ուղղությունների ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված առողջ եւ տրամաբանված մոտեցումների համար: Ընդգծելով նման այցերի կարեւորությունը՝ նա նշել է, որ ստացված  տեղեկությունները հասանելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում:
Դիվանագիտական քաղաքական հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւորվել են Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացման եւ Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծման հարցերը:
Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, միջազգային քաղաքականությանը՝ մասնավորապես Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանն առնչվող հարցեր:
Նշվել է, որ  Հայաստանը՝  որպես ԵԱՏՄ անդամ,  կարող է հնարավորություն ընձեռել գործարարներին դուրս գալու ԵԱՏՄ շուկա, ինչը բավականաչափ հետաքրքրել է բելգիացի գործընկերներին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -62-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search