Artsakhpress

Հասարակական

Հոկտեմբերի 19-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հոկտեմբերի 19-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Հոկտեմբերի 19-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 10:00-ին «Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի կողմից Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվի «Բաց դռների օր» միջոցառում, որի ընթացքում կտրամադրվեն հանրապետության բնակչության անվճար խորհրդատվություններ և ուլտրաձայնային հետազոտություններ, մասնավորապես՝ կրծքագեղձի սոնոգրաֆիա և մամոգրաֆիա ու վահանաձև գեղձի սոնոգրաֆիա:
Ժամը 11:00-ին Մարտունի քաղաքում կանցկացվի նռան երրորդ փառատոնը, որի ընթացքում կկազմակերպվի ցուցահանդես-տոնավաճառ: Փառատոնին իրենց արտադրանքը վաճառքի կհանեն Մարտունու և հանրապետության մյուս բոլոր շրջանների նռան մշակմամբ զբաղվող այգեգործները: Ներկայացվելու են նաև մշակութային կենտրոնների սաների ձեռքի աշխատանքները: Սպասվում են հետաքրքիր նորություններ:
Ժամը 11:00-ին «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Վաղվա Արցախ» կուսակցության համաժողովը:
Ժամը 15:00-ին «Կարկառ» ճամբարում կկազմակերպվի «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոն:
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերումֆեյսբուքումինստագրամում և յութուբի ալիքում:
 
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -10-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search