Artsakhpress

Քաղաքական

Գվատեմալայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ փոխնախարարին

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպել է Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Գվատեմալայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ փոխնախարարին

Գվատեմալայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ փոխնախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի լրատվության ծառայությունից։
Գրիգոր Հովհաննիսյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-գվատեմալական հարաբերություններում նոր էջ կբացվի: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաեւ վստահեցրեց, որ երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի ջանքերը կստանան հայկական կողմի աջակցությունը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -65-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search