Artsakhpress

Քաղաքական

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և աշխատակազմին ու համայնքային ծառայությունների պատասխանատուներին ներկայացրել նորընտիր քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և ավագանու անդամներին:

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել ու արգասաբեր աշխատանք է մաղթել՝ ակնկալելով բարեփոխումների նախաձեռնում քաղաքային տրանսպորտի, բնակարանային-կոմունալ տնտեսության ոլորտներում, մայրաքաղաքի ճարտարապետա-շինարարական դիմագծի բարելավման, քաղաքացիների հարցադրումներին օպերատիվ, լիարժեք արձագանքելու համակարգի ներդրման ուղղությամբ:
Պետական նախարարը հանրապետության նախագահի, կառավարության և իր անունից շնորհակալություն է հայտնել նախկին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին ու ավագանու անդամներին՝ իրենց գործունեության համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Search