Interbrand Corp խորհրդատվական գործակալությունը կազմել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների թոփ-100-յակը: Առաջին տեղում է Apple ընկերությունը, երկրորդ՝ Google-ը:
Աշխարհի ամենաթանկ բրենդները
Չորրորդից ութերորդ հորիզոնականներում կրկին նույն ընկերութուններն են՝ Coca-Cola, Samsung, Toyota, Mercedes-Benz: McDonald's-ը 9-րդ տեղում է, արժեքը աճել է 4 տոկոսով՝ հասնելով 45,362 միլիարդ դոլարի, Disney-ը 14-րդ հորիզոնականից բարձրացել է 10, աճը կազմում է 11 տոկոս, արժեքը կազմում է 44,352 միլիարդ:
Մեկ տարի առաջ 9-րդ հորիզոնականում հայտնված Facebook-ն այժմ 14-րդում է, արժեքը նվազել է 12 տոկոսով՝ հասնելով 39,857 միլիարդ դոլարի: