Artsakhpress

Հասարակական

Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր․ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ:

Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր․ Արմեն Սարգսյան

Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր․ Արմեն Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ երևանցիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ աշխարհի տարբեր կողմերում,

Երևանի հարգելի՛ բարեկամներ ու հյուրեր,

Այսօր ամենայն հայոց մայրաքաղաքի տոնն է՝ Երևանի օրը:

Մեզնից յուրաքանչյուրն ունի իր Երևանը, որոնք միանում ու դառնում են մեկն ու միակը:

Երևանը բոլորինս է, աշխարհի որ կետում էլ գտնվենք:

Երևանի պատմամշակութային ժառանգությունը մեր արժեքների անբաժանելի մասն է: Այն պետք է պահպանել ու փոխանցել սերնդեսերունդ՝ որպես հպարտություն, որպես ազգային կենսունակության վկայություն, ոգեշնչման անփոխարինելի աղբյուր:

Երևանը կարելի՛ է սիրել և պե՛տք է սիրել նաև նրա հանդեպ հոգատար ու սրտացավ լինելով:

Երևանը միայն արտաքուստ է քարի քաղաք: Իրականում այն չափազանց նուրբ է ու զգայուն:

Երևանը հիշողություն ունի:

Երևանը լայնաժպիտ կանչում ու մեծահոգաբար ընդունում է բոլորիս:

Երևանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել՝ մեկ օր, մեկ ժամ, մեկ տարի կամ երեսուն տարի առաջ:

Երևանն այսօր ևս մեկ էջ է ավելացնում շուրջ երեքհազարամյա իր պատմությանը: Այդ պատմությունը գրվում է ամեն մեկիս միջոցով՝ մեր աշխատանքի, մեր վերաբերմունքի, արարումի, խոհի միջոցով՝ հայրենիքում կամ նրա սահմաններից դուրս:

Սիրե՛նք Երևանը, ամեն Աստծո օր մի միտք, մի երազանք, մի գաղափար հղանանք, դրանք գործ ու իրականություն դարձնենք՝ հանուն Երևանի ու երևանցու, հանուն Հայաստանի և համայն հայության:

Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ում գեղեցկության համար չէ. եթե սահմանային միջադեպերի հարցով ՀՀ–ն դիմի ՀԱՊԿ–ին, ապա կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search