Artsakhpress

Հասարակական

Մարտունիում կայացել է նռան երրորդ փառատոնը(Լուսանկարներ)

Մարտունի քաղաքում այսօր կայացել է նռան երրորդ փառատոնը: Այն կազմակերպվել է Մարտունու շրջվարչակազմի նախաձեռնությամբ:

Մարտունիում կայացել է նռան երրորդ փառատոնը(Լուսանկարներ)

Մարտունիում կայացել է նռան երրորդ փառատոնը(Լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` փառատոնին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ:
Մեզ հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ասել է, որ ներկայումս մոտ 850 հա նռան այգիներ կան, որտեղ բերքը դեռևս չի հավաքվել:
«Նախորդ տարվա համեմատ` այս տարի բերքատվությունն աճել է շուրջ երկու անգամ: Արդեն հավաքվել է 2200 տոննա նուռ, սակայն նախատեսվում է մինչև 6000 տոննա բերք հավաքել: Ինչ վերաբերում է փառատոնին, ապա նշեմ, որ այն հնարավորություն է տալիս ոչ միայն մեր այգեգործներին մթերելու իրենց արտադրանքը, այլև ճանաչել միմյանց, հաստատել նոր կապեր, հետագայում նաև գտնել պոտենցիալ գնորդներ, ովքեր մշտապես կիրացնեն բերքը»,- ավելացրել է Ժ. Միրզոյանը:
Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանն էլ ասել է, որ, նախորդ տարվա համեմատ, շուրջ 35 %-ով ավելացել է հայտերի քանակը:
«Փառատոնին ներկայացված է 135 տաղավար: Այս տարի ծրագրում կատարել ենք որոշակի փոփոխություններ: Մասնավորապես` փառատոնին ակտիվ մասնակցում են կամավորական ջոկատները, ովքեր օգնում են մասնակիցներին տաղավարները ձևավորելու գործում: Բացի դրանից, զգացվում է մասնակիցների կողմից ակտիվություն` իրենց արտադրանքը իրացնելու և յուրովի ներկայացնելու գործում»,- նշել է Ա. Մելքումյանը:
Անդրադառնալով Մարտունիում նռան մշակությանը` մեր զրուցակիցն ասել է, որ շուրջ 390 հա նռան այգիներ կան: Այս տարի բերքատվությունը հատկապես բարձր է նռան և խաղողի այգիներում, ինչը, ըստ Ա. Մելքումյանի, պայմանավորված է բնակլիմայական բարենպաստ պայմաններով:
Ասկերան քաղաքից Լիլյա Դանիելյանն առաջին անգամ է Մարտունիում մասնակցում նռան փառատոնին: Այս տարվա արդյունքները գնահատում է բավարար: 1.5 հա այգիներից հավաքում են շուրջ 7 տոնննա նուռ:
«Կախված չափերից` նուռը վաճառում ենք տարբեր գներով: Գները տատանվում են 350 դրամից մինչև 600 դրամի սահմանում: Գյուղատնտեսական տարին հաջող էր, ինչը հնարավորություն տվեց մեր արտադրանքը ներկայացնելու նռան փառատոնին»,- ավելացրել է Լ. Դանիելյանը:
Նռան փառատոնին ազգագրական երգեր ու պարերով հանդես են եկել մշակութային օջախների սաները:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search