Artsakhpress

Միջազգային

Սիրիայի հյուսիսից դուրս բերված զորքերը կուղարկվեն Իրաք. Պենտագոն

Շաբաթ Պետնագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը, որոնք դուրս են բերվում Սիրիայի հյուսիսից, ըստ Թուրքիայի հետ պայմանավորվածության, ակնկալվում է տեղափոխել Իրաքի արեւմուտք:

Սիրիայի հյուսիսից դուրս բերված զորքերը կուղարկվեն Իրաք. Պենտագոն

Սիրիայի հյուսիսից դուրս բերված զորքերը կուղարկվեն Իրաք. Պենտագոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ինչպես հայտարարել է Էսփերը, ամերիկյան զորքերը Իրաք տեղափոխելու նպատակը «Իսլամական պետության» դեմ պայքարելու եւ «Իրաքին օգնություն տրամադրելու» արշավն է:
«Սիրիայի հյուսիս-արեւելքից զորքերի դուրս բերումը շարունակվում է…Խոսքը շաբաթների, ոչ թե օրերի մասին է»,-լրագրողներին ասել է Էսփերը՝ հավելելով, որ Սիրիայի հյուսիսից զորքերի դուրսբերումն իրականացվում է օդային եւ վերգետնյա պահակախմբերի հսկողությամբ:
Իր հերթին ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունում գործակալության աղբյուրը հաղորդել է, որ այդ հարցում Պենտագոնի ծրագրերը կարող են փոխվել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Search