Artsakhpress

Միջազգային

Քրդական խմբավորումները Սիրիայի հյուսիսում հայկական եկեղեցին օգտագործել են որպես կենտրոնակայան

«Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության ժամանակ ազատագրված Թալ Աբյադ քաղաքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցող (PKK) քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) անփութորեն օգտագործում էին հայկական եկեղեցին`որպես շտաբ, ինչը ցույց է տվել տարածաշրջանից ստացված կադրերը»,-այս մասին գրում է թուրքական պրոիշխանական Daily Sabah թերթը։

Քրդական խմբավորումները Սիրիայի հյուսիսում հայկական եկեղեցին օգտագործել են որպես կենտրոնակայան

Քրդական խմբավորումները Սիրիայի հյուսիսում հայկական եկեղեցին օգտագործել են որպես կենտրոնակայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ թուրքական զինուժը և Սիրիայի ազգային բանակը (SNA) հոկտեմբերի 13-ին ազատել են քաղաքը Թուրքիայի սահմանի ողջ երկայնքով, որի նպատակն է Սիրիայի՝ Եփրատից արևելք գտնվող ահաբեկչական տարրերի մաքրումը:
Daily Sabah-ը գրել է, որ եկեղեցու բեմը պատված է եղել PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պաստառներով, որոնք տեղադրված էին խաչերի տակ: Կայքը նշում է նաև բեմի հայերեն անունը՝ «խորան», ու նշում, որ այն դիտվում է որպես սուրբ վայր, որն օգտագործվում է միայն եկեղեցու հովվի կողմից:
Եկեղեցին այժմ գտնվում է Սիրիայի ազգային բանակի (SNA) պաշտպանության ներքո։
«Երբ մենք մտանք քաղաքի կենտրոն, չէինք ուզում գնալ եկեղեցի մոտակայք, քանի որ չէինք ուզում, որ այն վնասվի մարտերի ժամանակ», - «Անադոլու» գործակալությանը ասել է SNA-ի հրամանատար Էբու Աբդոն:
Նա քրիստոնյաներին ու հայ «եղբայրներին ու քույրերին» հորդորել է վերադառնալ Թալ Աբյադ:

«Նրանք կարող են գալ իրենց եկեղեցի և անցկացնել իրենց կրոնական ծառայությունները», - ասել է Էբու Աբդոն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հարձակում սկսեց Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում քրդաբնակ տարածքներում։ Պաշտոնական նպատակն է, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի թվիթերյան գրառման, «կանխել հարավային սահմանին ահաբեկչական միջանցքի ստեղծումը և խաղաղություն բերել տարածաշրջանին», հայտնում է Panorama.am։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search