Artsakhpress

Սփյուռք

Համահայկական հիմնադրամի կողմից Տորոնտոյում կազմակերպված գալա–ճաշկերույթին հավաքագրվել է 670.000 ԱՄՆ դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 27–րդ հոբելյանին նվիրված՝ Կանադայի Տորոնտո քաղաքում հոկտեմբերի 20–ին կազմակերպվել է տարեկան գալա–ճաշկերույթ, որի ընթացքում հավաքագրվել է 670.000 ԱՄՆ դոլար:

Համահայկական հիմնադրամի կողմից Տորոնտոյում կազմակերպված գալա–ճաշկերույթին հավաքագրվել է 670.000 ԱՄՆ դոլար

Համահայկական հիմնադրամի կողմից Տորոնտոյում կազմակերպված գալա–ճաշկերույթին հավաքագրվել է 670.000 ԱՄՆ դոլար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը և ավելացրել, որ գալա-ճաշկերույթով ազդարարվել է հիմնադրամի 95–րդ ծրագրի մեկնարկը: «Հավաքագրված գումարը սպասվածից շատ էր, և արդյունքում կիրականացվի 2 ծրագիր՝ հասցվելով հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընդհանուր թիվը 97-ի:

Ճաշկերույթի ընթացքում Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկչտիչյանը ներկայացրել է վերջին տարիներին իրականացված ծրագրերը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերը, այդ թվում՝ Նալբանդյան գյուղում բուժկետի և 14 բնակելի տան, ինչպես նաև Ուղտասարում ջրամատակարարման նոր ցանցի կառուցումը»,- նշել է Ա. Թոխմախյանը:
Նրա խոսքով՝ ճաշկերույթից ստացված հասույթը կուղղվի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում նոր դպրոցի կառուցմանը, Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի վերանորոգմանը և բազմազավակ ու կարիքավոր ընտանիքի համար նոր տան կառուցմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ  համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:
Լուսանկարները՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Search