Artsakhpress

Սփյուռք

Փայլան. Կանգառներում հրեաների ու քրիստոնյաների նկատմամբ ատելություն քարոզող պաստառներն առգրավվել են

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերում հայտնել է, որ Թուրքիայի կանգառներում ցուցատախտակների վրա փակցված ազգային և կրոնական ատելության քարոզ պարունակող պաստառներն առգրավվել են:

Փայլան. Կանգառներում հրեաների ու քրիստոնյաների նկատմամբ ատելություն քարոզող պաստառներն առգրավվել են

Փայլան. Կանգառներում հրեաների ու քրիստոնյաների նկատմամբ ատելություն քարոզող պաստառներն առգրավվել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես հանդիպեցի Քոնիայի Մետրոպոլիտենի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ: Քրիստոնյաների և հրեաների դեմ ատելության խոսք պարունակող պաստառներն առգրավվել են: Շարունակեք պայքարել ատելության խոսքի և ատելության հանցագործությունների դեմ»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրել է Փալյանը։
Նշենք, որ այս պաստառների հարցը Փալյանը  բարձրացրել էր նաև խորհրդարանում ու պարզաբանման համար գրավոր հարցեր ուղղել Թուրքիայի ՆԳ նախարարին։
Ցուցատախտակներին գրված է՝ «Մի ընկերացեք հրեաների և քրիստոնեաների հետ: Նրանք մեկը մյուսին են ընկեր: Ով ձեզնից դառնա ընկեր նրանց, ուրեմն, նա էլ է նրանցից մեկը: Ալլահը ճիշտ ճանապարհի վրա չի դնի անիրավների համայնքին»:
Այս պաստառների հեղինակներն են «Անատոլիայի երիտասարդական միությունը» և «Երիտասարդական ազգային հիմնադրամը»:
Թուրքիայում   «Մարդու իրավունքների միության» (İHD) համանախագահ Էրեն Քեսքինն էլ հայտարարել է, որ ռասիզմի պատճառով հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու վերոհիշյալ կազմակերպությունների դեմ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ  համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Search