Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Աֆրիկայի երկրները քննարկում են փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով անելու հավանականությունը՝ խուսափելու համար փոխարժեքի տատանումների պատճառով առաջացող ծախսերից:
ԵԱՏՄ-ն և Աֆրիկան սկսել են քննարկել ազգային արժույթներով հաշվարկներ անելու հարցը. Տիգրան Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Ռուսաստան-Աֆրիկա համաժողովում, փոխանցում է tert.am-ը:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երկուշաբթի հայտնել էր, որ ԵՏՀ-ն և Աֆրիկյան միության հանձնաժողովը մտադիր են Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի շրջանակներում հուշագիր ստորագրել փոխըմբռնման մասին: Սարգսյանը մասնավորեցրել է, որ այդ փաստաթուղթը թույլ կտա շատ կարևոր հարցեր քննարկել անմիջականորեն:
Առաջին հարցը, որը հետաքրքրում է մեր աֆրիկացի գործընկերներին, այն է, թե ինչպես ենք իրականացնելու փոխադարձ հաշվարկները: Աֆրիկյան երկրները արդեն դիտարկում են ազգային արժույթով միմյանց հետ հաշվարկներ անելու գաղափարը: Հարց է առաջանում, թե ինչպես են Աֆրիկայի երկրներն առևտուր անելու ԵԱՏՄ-ի հետ»- ասել է Սարգսյանը:
Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական համաժողովն անցկացվում է Սոչիում հոկտեմբերի 23-24-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը՝ -16-: