Artsakhpress

Մշակույթ

Կայացել է երիտասարդ բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանի «Թռիչք» գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում այսօր կայացել է երիտասարդ բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանի «Թռիչք» գրքի շնորհանդեսը:

Կայացել է երիտասարդ բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանի «Թռիչք» գրքի շնորհանդեսը

Կայացել է երիտասարդ բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանի «Թռիչք» գրքի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել Համահայկական գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, հայ գրականագետ Աբգար Ափինյանը: Նրա խոսքով՝ «Թռիչք» բանաստեղծական ժողովածուի մեջ հեղինակը ներկայանում է հատուկ ասելիքով, արդեն կայացած ձեռագրով:
«Բանաստեղծը խիզախ ստեղծագործական նկարագիր ունի, հակադրվում է քարացած պատկերացումներին, նյութապաշտ կյանքին և համակերպվող մարդկանց աշխարհին՝ բարձրացնելով թռիչքի ձգտող, անձնվեր, հանուն մեծ վերափոխումների այրվելու գնացող Տրուբադուրի կերպարը»,- ասել է Ա. Ափինյանը:
Համահայկական գրողների միության նախագահը միջոցառման ընթացքում մի շարք նոր գրքեր է նվիրել Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանին:
Իր հերթին Սուսաննա Ղազարյանն ասել է, որ սա իր երրորդ գիրքն է: 2009 թվականին լույս է տեսել նրա «Վերադարձ դեպի արևը», իսկ 2015 թվականին՝ «Վաղը կգա» բանաստեղծական ժողովածուները: Երիտասարդ բանաստեղծուհին կարևորել է հատկապես գրքի արցախյան շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա գրականագետները և գրողները հանդես են եկել ողջույնի խոսքով, ապա քննարկել Ս. Ղազարյանի նոր գիրքը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Search