Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կազմակերպվել է ծիսական տոնախմբություն

Ստեփանակերտի օղակաձև պուրակում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը կազմակերպել է ծիսական տոնախմբություն:

Ստեփանակերտում կազմակերպվել է ծիսական տոնախմբություն

Ստեփանակերտում կազմակերպվել է ծիսական տոնախմբություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Հարություն Թոփիկյանն ասել է, որ ծիսական տոնախմբությունն իրենց Արցախ կատարած այցի ընթացքում իրականացվելիք ամփոփիչ միջոցառումն է:
«Մեր երգչախմբի կողմից Կոմիտասի և Ներսես Շնորհալու շարականները ներկայացվել են Դադիվանքի վանական համալիրում: Գանձասարի վանական համալիրում և Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կատարվել է ժամերգություն: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումները առիթ են ևս մեկ անգամ արժևորելու մեր մեծերին: Կարծում եմ՝ մեր մշակութային կյանքում նման միջոցառումները շատ կարևոր ազդեցություն ունեն և պետք է կրեն շարունակական բնույթ»,- մասնավորապես նշել է Հ. Թոփիկյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Search