Artsakhpress

Հասարակական

Գիտնականները տեղեկացրել են, թե որ երկրները կհայտնվեն մասշտաբային ջրհեղեղների ռիսկի գոտում

2050 թվականին 300 միլիոն մարդ կարող է դառնալ ջրհեղեղների պոտենցյալ զոհ ծովի մակարդակի բարձրացման հետեւանքով:

Գիտնականները տեղեկացրել են, թե որ երկրները կհայտնվեն մասշտաբային ջրհեղեղների ռիսկի գոտում

Գիտնականները տեղեկացրել են, թե որ երկրները կհայտնվեն մասշտաբային ջրհեղեղների ռիսկի գոտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ թիվը երեք անգամ ավելի է, քան ենթադրվում էր ավելի վաղ, նշված է Climate Central (ԱՄՆ) կազմակերպության՝ Nature Communications պարբերականում հրապարակված հոդվածում, հաղորդում է News.am-ը:
Սքոթ Քալփի թիմը Climate Central-ից՝ կիրառելով կլիմայի փոփոխության կանխատեսման առավել ճշգրիտ մոդել (CoastalDEM), ներկայացրել է իրադարձությունների զարգացման իր անմխիթար կանխատեսումը առաջիկա 30 տարվա համար: Ըստ փորձագետների՝ բնական աղետները կազդեն մարդկանց 70 տոկոսի կյանքի որակի վրա ասիական ութ երկրներում. խոսքը վերաբերում է, մասնավորապես, Չինաստանին, Բանգլադեշին, Հնդկաստանին, Վիետնամին, Ինդոնեզիային, Թաիլանդին, Ֆիլիպիններին եւ Չապոնիային:
Ջրի մակարդակի ծայրահեղ բարձրացումը, որը հրահրվել է գլոբալ ջերմաստիճանի բարձրացմամբ, կվերաբերվի գրեթե ամբողջ մարդկությանը, սակայն ասիական երկրները կտուժեն ավելի շատ, քանի որ Ասիա մայրցամաքի արեւելյան մասի ափամերձ տարածքներում գտնվում են շատ խոշոր քաղաքներ:
Այսպես, համաձայն հետազոտության տվյալների, Չինաստանում 2050 թվականին ջրհեղեղի հետեւանքով կարող է զոհվել 93 մլն մարդ, ոչ թե 29 մլն, ինչպես համարվում էր նախկինում: Բանգլադեշում՝ 42 մլն (5 մլն-ի փոխարեն), Թաիլանդում՝ 12 մլն (1 մլն-ի փոխարեն), Հնդկաստանում՝ 36 մլն (5 մլն-ի փոխարեն): Պոտենցյալ զոհերի ընդհանուր թիվը կարող է հասնել 300 միլիոնի:
Հեղինակները հայտնում են, որ արդեն այսօր շուրջ 110 մլն մարդ ապրում է ցամաքում, որը տեղակայված է մակընթացության մակարդակից ցածր: «Նրանք հավանաբար պաշտպանված են ափային ամրացումների միջոցով, որոնք կարող են չբավարարել համաշխարհային օվկիանոսի մակարդակի հետագա բարձրացման դեպքում»,-ասվում է հետազոտության մեջ:
Հեղինակները գրում են, որ եթե անգամ այսօր կտրուկ կրճատել ջերմոցային գազերի արտանետումը, XXI դարի վերջում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա շուրջ 50 սանտիմետրով (XX դարում այն բարձրացել էր 11-16 սանտիմետրով): Իսկ ամենաբացասական սցենարի դեպքում այն կարող է բարձրանալ 2 մետրով, եւ այդ ժամանակ դա կհանգեցնի հսկայական տարածքների խորտակմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը՝ -21-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 190-ի

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search