Artsakhpress

Մշակույթ

Ադրբեջանական անհանդուրժողականությունը կէկրանավորվի Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Սև ցուցակ» ֆիլմում

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության հայտնի պատմության մոտիվներով հանրահայտ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը սկսել է նոր՝ «Սև ցուցակ» («Black list») ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:

Ադրբեջանական անհանդուրժողականությունը կէկրանավորվի Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Սև ցուցակ» ֆիլմում

Ադրբեջանական անհանդուրժողականությունը կէկրանավորվի Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Սև ցուցակ» ֆիլմում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է անձամբ Լապշինը՝ մանրամասնելով, որ այն կպատմի պաշտոնական Բաքվի՝ իր անձի դեմ կատարած ոտնձգությունների, իսրայելական զենքի առևտրով զբաղվող գործակալների՝ Ալիևի ռեժիմի հետ կապի և այլնի մասին: Ֆիլմը նկարահանվելու է ամերիկացի և եվրոպացի գործընկերների մասնակցությամբ, որը, ըստ բլոգերի, ընդհանրություններ կունենա «Կեսգիշերային ճեպընթաց»-ի հետ:

Բլոգերն անդրադարձել է նաև Ջիվան Ավետիսյանի կողմից նկարահանած վերջին՝ «Դրախտի դարպասը» ֆիլմին, որի շնորհանդեսը եղավ օրերս: «Կարծում եմ՝ այն հրաշալի ֆիլմ է, որը հիշեցնում է 1984 թվականին Կամբոջայում կամ 2005 թվականին Ռուանդայում տեղի ունեցած հանցագործությունների մասին»,- գրել է բլոգերը:

Հիշեցնենք, որ «Դրախտի դարպասը» ֆիլմն այս օրերին ցուցադրվում է կինոթատրոններում: Ֆիլմում իրադարձությունների մաս է կազմում «Արցախպրես» անունով լրատվական գործակալությունը, որը ռեժիսորն ընտրել է Արցախում գործող համանուն գործակալության անունից: Ֆիլմի էպիզոդիկ կադրերում խաղում են նաև գործակալության լրագրողները:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝  նշելով համապատասխան կոդը` -22-:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Search