Իրազեկիչը, որը հայտնել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մասին, ինչն առիթ Է դարձել պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու համար, համաձայնել Է գրավոր ձեւով պատասխանել հանրապետական կոնգրեսականների հարցերին:
Թրամփի եւ Զելենսկու զրույցի մասին իրազեկողը համաձայնել Է գրավոր պատասխանել հարցերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ մասին հայտարարել Է նրա փաստաբան Մարկ Զայիդը: Ինչպես հաղորդել Է Associated Press գործակալությունը, այդ անսպասելի առաջարկությունն արվել Է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիետում գլխավոր հանրապետական Դեւին Նունիեսին: Այն հանրապետականներին թույլ կտա ուղղակիորեն հարցեր տալ իրազեկչին: Փաստաբանն իր թվիթերում գրել Է, որ իրազեկիչն անմիջականորեն Հանրապետական կուսակցության անդամների հարցերին կպատասխանի «գրավոր ձեւով՝ երդում տալով եւ սուտ վկայության համար պատժով»: Միեւնույն ժամանակ իրավաբանը նշել Է, որ հարցերին, որոնք կարող են բացահայտել իրազեկչի ինքնությունը, ինչին ձգտում են հասնել Թրամփը եւ հանրապետականները, պատասխաններ չեն հետեւի: