Artsakhpress

Հասարակական

Մեկնարկել է Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովը

Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված՝ Ստեփանակերտում այսօր մեկնարկել է ուսանողական միջազգային գիտաժողովը:

Մեկնարկել է Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովը

Մեկնարկել է Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նա նշել է, որ մայր բուհի 50-ամյակը, կարծես թե, շուրջ կեսդարյա մաքառումների ճանապարհ է՝ իր դժվարություններով, խոչընդոտներով, հաջողություններով և թերացումներով, սակայն ամբողջ այդ ճանապարհն ԱրՊՀ-ն անցել է փառապանծ ուղիով:
«ԱրՊՀ-ի գլխավոր մասնաշենքը գտնվում է հիմնանորոգման մեջ, և թերևս դա է պատճառը, որ մենք հնարավորություն չունեցանք այս տարի նշելու բուհի 50-ամյակը բոլոր ուղղություններով, սակայն դա չի խանգարել, որպեսզի ԱրՊՀ գիտական խորհուրդը 2019-2020 ուսումնական տարին հռչակի որպես մայր բուհի 50-ամյակին նվիրված միջոցառումների տարի: Միջազգային գիտաժողովին մասնակցում են շուրջ 150 ուսանողներ Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայ-ռուսական (Սլավոնական), Գորիսի պետական, Վանաձորի պետական, Հայաստանի պետական մանկավարժական, Գավառի պետական, Մերձդնեստրի Շեվչենկոյի անվան պետական, հեռակա կարգով նաև Ռուսաստանի, Հարավային Օսիայի, Աբխազիայի տարբեր համալսարաններից»,- ասել է Ա. Սարգսյանը:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով իր խոսքում նշել է, որ 50-ամյակը ոչ միայն պատկառելի և գեղեցիկ հոբելյան է, այլև անցած ճանապարհը վերարժևորելու և ապագայի տեսլականն ուրվագծելու իսկական ժամանակ:
«Կեսդարյա իր պատմության ընթացքում համալսարանն առերեսվել է բազմաթիվ մարտահրավերների: Իր գոյության յուրաքանչյուր տասնամյակում համալսարանի առջև ծառացած խնդիրները տարբեր էին, և տարբեր էին նաև այդ խնդիրները հաղթահարելու հնարավորություններն ու կարողությունները: Սակայն նույնն էր նպատակը՝ լինել Արցախում գիտակրթական կենտրոն և հայապահպանության օջախ»,- ավելացրել է Ա. Ղուլյանը:
Համալսարանի խորհրդանշական կեսդարյա կերտված կուռ պատմության առթիվ շնորհավորել և ուսանողական միջազգային գիտաժողովի աշխատանքներին հաջողություն է մաղթել ԱՀ պետական նախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը:
Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ ավելի քան կես դար Արցախի պետական համալսարանը ԼՂՀ Ինքնավար մարզի, ապա նորանկախ Արցախի բարձրագույն կրթության և գիտության հասարակական, տնտեսական ու քաղաքական բնագավառներում իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի:
«Խորհրդային տարիներին բավականին բարդ ժամանակահատվածում ուսանողական հասարակությունը եղել է ազգային արժեքների պահպանման կարևորագույն կենտրոնը: Այնտեղ միաբանված հայ մտավորականությունը և ուսանողությունը պատվով են դիմակայել Բաքվի իշխանությունների գիտակրթական դավադիր քաղաքականությանը: Իսկ Արցախյան շարժման տարիներին բարձրագույն հաստատությունը գաղափարական կենտրոններից էր, որտեղ կենտրոնացված էր երիտասարդության շարժիչ ուժը: Հարգանքով ու խոնարհումով ենք հիշում բոլոր այն ուսանողներին, ովքեր գրիչը փոխարինել են զենքով և արել անհնարինը՝ պաշտպանելով հայրենիքը, հերոսանալով ու ապրեցնելով ազատության գաղափարը»,- մասնավորապես ասել է ԱրՊՀ խորհրդի նախագահը:
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գագիկ Ղազինյանն էլ կարևորել է միջազգային գիտաժողովի անցկացումը և նշել, որ իրենց ֆակուլտետն իր հնարավորությունները փորձում է օգտագործել՝ Արցախի պետական համալսարանին բովանդակային աջակցություն ցուցաբերելու համար:
Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել Նորանկախ հանրապետությունների համալսարանների ասոցիացիայի ղեկավար, Մերձդնեստրի պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ստեփան Բերիլը:
Միջազգային գիտաժողովի բացմանը ներկայացվել է նաև համալսարանի 50-ամյա գործունեության մասին պատմող ֆիլմ: Այնուհետև տեղի է ունեցել  լիագումար նիստը, որին զեկուցումներով հանդես են եկել ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը (Արցախի մայր բուհի 50-ամյա գործունեությունը), Վանաձորի պետական համալսարանի ուսանողուհի Շուշան Ներսիսյանը («Հայր» հասկացույթի իմաստային ընկալումները), Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհի Անժելիկա Առուշանյանը(Միջազգային դատարանների դերը միջազգային վեճերի խաղաղ կարգավորման գործում), ԱրՊՀ ուսանողուհի Թամար Գրիգորյանը (Ժամանակակից բանկային համակարգ և կրիպտոարժեքներ):
Հաջորդիվ գիտաժողովի աշխատանքները շարունակվել են առանձնին մասնախմբերում: Գիտաժողովը կշարունակվի նաև վաղը, և «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա մասնակիցների հավաստագրերի հանձնման ու գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search