Artsakhpress

Սպորտ

2020 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Խանտի-Մանսիյսկի փոխարեն կանցկացվի Մոսկվայում

2020 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացման վայրը փոխվել է՝ ռուսական Խանտի-Մանսիյսկ քաղաքից տեղափոխվելով մայրաքաղաք Մոսկվա:

2020 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Խանտի-Մանսիյսկի փոխարեն կանցկացվի Մոսկվայում

2020 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Խանտի-Մանսիյսկի փոխարեն կանցկացվի Մոսկվայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
տեղեկացրել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) նախագահ Արկադի Դվորկովիչը՝  շախմատի Գրան-պրիի երրորդ փուլի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Համբուրգում:
Միևնույն ժամանակ, Խանտի-Մանսիյսկը կընդունի պատմության մեջ առաջին շախմատի համաշխարհային պարալիմպիադան:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան թիմային մրցաշար է FIDE-ի անդամ երկրների հավաքականների միջև: Առաջին անգամ այս մրցաշարն անցկացվել է 1927 թվականին Լոնդոնում: Սկսած 1950 թվականից օլիմպիադան անցկացվում է 2 տարին մեկ անգամ:
Մրցաշարը Մոսկվայում կանցկացվի երրորդ անգամ՝ 1956 և 1994 թվականներից հետո: Մրցաշարի ամենատիտղոսակիր թիմը ԽՍՀՄ հավաքականն է, որի տղամարդկանց թիմը հաղթել է օլիմպիադան 18, իսկ կանանց թիմը՝ 11 անգամ:
2006 թվականին Թուրինում, 2008 թվականին Դրեզդենում և 2012 թվականին Ստամբուլում կայացած օլիմպիադաներում հաղթող է ճանաչվել Հայաստանի տղամարդկանց հավաքականը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search