Artsakhpress

Միջազգային

ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ Բաքվում վրդովված են Մոսկվա Մասիս Մայիլյանի այցից

Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայիլ Բաչարնիկովին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան ընդունել է փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։

ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ Բաքվում վրդովված են Մոսկվա Մասիս Մայիլյանի այցից

ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ Բաքվում վրդովված են Մոսկվա Մասիս Մայիլյանի այցից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությանը, հայտնում է News.am-ը։
Տեղեկատվության համաձայն, ՌԴ դեսպանին Ադրբեջանի կողմից հանձնվել է բողոքի նոտա՝ կապված Ռուսաստան Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության այցի հետ։
Դեսպան Բոչարնիկովը նշել է, որ հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է եւ անփոփոխ, իսկ ՌԴ տարածք ցանկացած չճանաչված սուբյեկտների «ներկայացուցիչների» այցը չի արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը։ Նա նաեւ հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ին կզեկուցի ադրբեջանական կողմի բողոքի մասին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search