Մեքսիկայում թմրակարտելի հարձակումից խուսափած 13-ամյա տղան, որի հարազատներից ոմանք սպանվել էին ամերիկացի մորմոնների խմբի դեմ կատարված հարձակման ժամանակ, 23 կմ տարածություն է անցել՝ օգնություն գտնելու նպատակով:
Մեքսիկայում կարտելի հարձակումից խուսափած 13-ամյա տղան ոտքով 23 կմ է անցել՝ օգնություն գտնելու նպատակով
Հիշեցնենք, որ երկուշաբթի մորմոնների խումբը հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով ավելի քան 9 մարդ էր զոհվել, որոնց թվում՝ 6 երեխա, 3 կին:
Այժմ հայտնի է դարձել, որ 8 երեխայի հաջողվել է փրկվել: Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ երեխաներից հինգը հրազենային վնասվածք են ստացել:
Նշվում է, որ հարձակման զոհերը Լեբարոն ընտանիքի անդամներ են, որոնք առնչություն ունեն Մեքսիկայում տասնամյակներ առաջ բնակություն հաստատած մորմոնների համայնքի հետ:
Մեքսիկայի անվտանգության նախարարը կարծիք է հայտնել, որ նրանց, գուցե, պատահաբար են թիրախավորել՝ շփոթելով այլ խմբի հետ: Այնուամենայնիվ, ընտանիքից, որը հայտնի է թմրակարտելների գործունեության դեմ ելույթներով, նշել են, որ նախկինում սպառնալիքներ են ստացել:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեքսիկական ոստիկանությունը ձերբակալել է ամերիկացի մորմոնների ընտանիքի դեմ իրականացված հարձակման գործով կասկածյալներից մեկին: