Artsakhpress

Քաղաքական

Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը տեղի կունենա նոյեմբերի 30-ին

2019 թվականի նոյեմբերի 6-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺԿ Կենտրոնական խորհրդի ընդլայնված նիստը՝ Կենտրոնական խորհրդի, ԱԺԿ շրջանային (քաղաքային) կառույցների խորհուրդների անդամների, ինչպես նաև գրասենյակների աշխատակիցների մասնակցությամբ:

Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը տեղի կունենա նոյեմբերի 30-ին

Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը տեղի կունենա նոյեմբերի 30-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի ժողովրդավարական կուսակցության լրատվության բաժնից:

Նիստը վարում էր Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ընդլայնված նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ կուսակցության Կենտրոնական գրասենյակի նոր ղեկավարի ներկայացումը Կենտրոնական խորհրդին, ԱԺԿ նոր խորհրդանշանի շնորհանդեսը և կուսակցության հերթական 6-րդ համագումարի և շրջանային (քաղաքային) համաժողովների ժամկետների հստակեցման և նախապատրաստական աշխատանքների հարցը:

Ներկայացնելով ԱԺԿ Կենտրոնական գրասենյակի նորանշանակ ղեկավար Սուրեն Գրիգորյանին՝ Աշոտ Ղուլյանը խոսել է կուսակցության շարքերում նրա անցած ուղու, ինչպես նաև պետական պատասխանատու պաշտոններում նրա գործունեության մասին և ընդգծել, որ գրասենյակի ղեկավարի պաշտոնում Սուրեն Գրիգորյանը շարունակելու է իր նպաստը բերել կուսակցական շինարարության գործին:

Այնուհետև նիստի մասնակիցներին է ներկայացվել ԱԺԿ նոր տարբերանշանը, որով կուսակցությունը ներկայանալու է 2020 թվականի համապետական ընտրությունների ժամանակ: «Նոր տարբերանշանը իր մեջ ներառում է վստահության, առաջընթացի և ընդհանուր տեսլականի գաղափարները և խորհրդանշելու է ժողովրդավարական կուսակցության հանձնառությունը նորացված գաղափարներով, կազմով ու ծրագրերով ներկայանալու Արցախի հանրությանը»,-նշել է կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր ԱԺԿ 6-րդ համագումարի անցկացման ժամկետներին և նախապատրաստական աշխատանքներին: Քննարկումների արդյունքում մատնանշվել են տեղերում կազմակերպվելիք աշխատանքները և որոշվել է նոյեմբերի 15-23-ը կազմակերպել շրջանային համաժողովներ, որոնց արդյունքներով էլ նոյեմբերի 30-ին կհրավիրվի կուսակցության համագումարը: Շրջանային (քաղաքային) կառույցների խորհուրդների անդամներին հանձնարարվել է տեղերում խորհրդատվություններ անցկացնել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի, ինչպես նաև նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության հավանական թեկնածուների վերաբերյալ:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search