Artsakhpress

Քաղաքական

Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի և Վիեննայի օմբուդսմենի հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-6-ը Վիեննայում հանդիպումներ է ունեցել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի և Վիեննայի օմբուդսմենի հետ՝ քննարկելով ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր:

Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի և Վիեննայի օմբուդսմենի հետ

Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորի և Վիեննայի օմբուդսմենի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդրուն Կուգլերի հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ավստրիայում Հայ դատի գրասենյակի կողմից, Պաշտպանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, առանձնահատկություններն ու հիմնախնդիրները: Գ. Կուգլերը հետաքրքրվել է Արցախի պետականաշինության գործընթացով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությամբ, կարգավորման միտումներով և հակամարտության համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության սպառնալիքներով:
Երկուստեք կարևորվել է Ավստրիայում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և հետագա կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:
Ա.Բեգլարյանը հանդիպել է նաև Վիեննայի օմբուդսմեն Նարեկ Պետրոսյանի հետ, ծանոթացել մարդու իրավունքների պաշտպանության ավստրիական մոդելին և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Search