Artsakhpress

Միջազգային

Գերմանիան դադարեցնում է Թուրքիային զենքի մատակարարումը

Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը անդրադարձել է Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հավանականության հարցին։

Գերմանիան դադարեցնում է Թուրքիային զենքի մատակարարումը

Գերմանիան դադարեցնում է Թուրքիային զենքի մատակարարումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը Մաասը բնութագրել է որպես միջազգային իրավունքը խախտող օկուպացիա։ Նա տեղեկացրել է, որ Անկարա կատարած այցի ընթացքում ինքը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին կոչ է արել Սիրայից հեռացնել թուրքական զինուժը:

Այս մասին գրում է ermenihaber-ը։

Մաասը տեղեկացրել է նաև, որ Գերմանիան դադարեցնում է Թուրքիային զենքի մատակարարումը, թեև զենքի էմբարգոյի վերաբերյալ պաշտոնական որոշում այս պահին չկա։ Այնուամենայնիվ, Թուրքիային զենքի մատակարարման վերաբերյալ  նոր պայմանագրեր առայժմ չեն կնքվի, իսկ նախկինում հաստատված պայմանագրերը կարող են չեղարկվել։

Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ չափազանց խիստ մոտեցումները կարող են նրան մղել այլ գործընկերներ որոնելուն, ինչպես եղավ Ռուսաստանի դեպքում։ Իսկ դա, ըստ Մաասի, մարտավարական սխալ կլինի։ Միևնույն ժամանակ նախարարը տեսակետ է հայտնել, որ այժմ Սիրիայում թուրքական ռազմագործողությունը գործնականում դադարեցվել է, ինչի պատճառով Թուրքիայի դեմ խիստ միջոցներ չեն ձեռնարկում։ Իսկ եթե ռազմագործողությունը շարունակվեր նույն թափով, ինչպես որ սկսել էր, ապա խիստ տնտեսական պատժամիջոցները անխուսափելի կլինեին։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search