Artsakhpress

Հասարակական

Նոյեմբերի 11-ը Շոփինգի համաշխարհային օրն է

Նոյեմբերի 11-ին նշվում է անսովոր տոն՝ Շոփինգի համաշխարհային օրը։

Նոյեմբերի 11-ը Շոփինգի համաշխարհային օրն է

Նոյեմբերի 11-ը Շոփինգի համաշխարհային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն առայժմ այնքան էլ հայտնի չէ, բայց, հենց որ մարդիկ իմանում են այդ իրադարձության մասին, արագ կանգնում են կողմնակիցների շարքում, գրում է News.am-ն։
Փորձենք պարզել, թե ով եւ երբ է առաջին անգամ կազմակերպել այս հետաքրքիր տոնը։
Ամեն բան սկսվեց 2009-ին, երբ «Alibaba Group» ինտերնետ-հարթակը Չինաստանում իրականացրեց մարքեթինգային քայլ՝ «Շոփինգի համաշխարհային օր» անվամբ, իր ռեսուրսներում (եւ մասնավորապես AliExpress.com ինտերնետ-խանութում) անցկացնելով իսպառ վաճառք, որտեղ զեղչերը 50 տոկոսի չափով նորմ էին։ Իսկ «տոնը» հարմարեցված էր Ամուրիի օրվան, որը Չինաստանում նույնպես նշվում է նոյեմբերի 11-ին։
Կազմակերպիչները նախատեսել էին, որ այդ իրադարձությունը կդառնա ամենամյա միջոցառում, երբ առաջարկվող զգալի զեղչը, որի չափից «անհնար է հրաժարվել», օգտատիրոջը դրանով իսկ կվերածի գնորդի։ Եվ չսխալվեցին, նախաձեռնությանը շատ արագ միացան նաեւ չինական այլ խոշոր ինտերնետ-հարթակներ։
2013 թվականին Շոփինգի օրվա «տոնակատարությունը» «Alibaba Group»-ին 5,8 մլրդ դոլար բերեց մեկ օրում՝ այն վերածելով աշխարհում ամենախոշոր օնլայն իսպառ վաճառքի, որը կարողացավ հետեւում թողնել «Սեւ ուրբաթ» եւ «Կիբեռերկուշաբթի» անուններով հայտնի անալոգներին։
2014-ին կազմակերպիչները հայտարարեցին, որ խանութների տերերը, որոնք ներկայացված են միջազգային ինտերնետ-հարթակներում, ինչպես AliExpress-ը, նույնպես կմասնակցեն իսպառ վաճառքին։ Հենց դրա շնորհիվ 2014 թվականի նոյեմբերից նաեւ ռուսաստանցիները հնարավորություն ստացան մասնակցելու այդ վիթխարի իսպառ վաճառքին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search