Artsakhpress

Հասարակական

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թալիշի նորակառույց դպրոցը բացեց հյուրընկալ դռները

«Թալիշի միջնակարգ դպրոցի բակը տևական լռությունից հետո վերստին լցվել է երեխաների հորդաբուխ ծիծաղով և ժպիտներով:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թալիշի նորակառույց դպրոցը բացեց հյուրընկալ դռները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թալիշի նորակառույց դպրոցը բացեց հյուրընկալ դռները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 2016 թ. ապրիլյան ողբերգական իրադարձությունների պատճառով մարդիկ ստիպված էին ընտանիքներով հեռանալ հարազատ օջախներից և ժամանակավորապես բնակվել տարբեր վայրերում: Նրանց մի մասը բնավորվել էր Ալաշանում և, չկորցնելով նորից ծննդավայր վերադառնալու հույսը` թախանձախնդիր, կարոտով սպասում էր բարի օրվան: Եվ ահա եռամյա դեգերումներից հետո վերջապես մարդիկ Թալիշում են, իրենց նորոգ, ոմանք էլ` նոր կառուցված հարմարավետ տներում: Իսկ նորակառույց կրթօջախն իր հյուրընկալ դռներն է բացել աշակերտների առաջ:
Առօրյա հոգսերով ապրող գյուղը, որ բարեկարգվել, վերակառուցվել, միանգամայն նոր տեսք է ստացել, կարոտով պահում է թալիշցիների ճամփան` լուսավոր ու պայծառ գալիք խոստանալով նրանց: «Վերածնված Թալիշը, հայացքը ապագային հառած, մոր պես գրկաբաց ընդունում և գուրգուրոմ է իր զավակներին, թևերի տակ առնելով` ջերմացնում նրանց»,- ասում է համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը` տուն հրավիրելով բոլոր թալիշցիներին»: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search