Ռուսաստանում հանդես եկող հայազգի սամբիստ Արամ Գրիգորյանը Հարավային Կորեայում նվաճել է Սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Հայազգի մարզիկը դարձել է սամբոյի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՌԴ Կրասնոդարի երկրամասի վարչությունից հայտնել են, որ Արամ Գրիգորյանն առաջնության եզրափակիչ մենամարտում հաղթել է ուզբեկստանցի մարզիկին, փոխանցում է tert.am-ը:
Նշվում է, որ հայազգի մարզիկը, որը հանդես է գալիս մինչև 82 կգ քաշային կարգում, դարձել է աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը մարզական սամբոյի պատմության մեջ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-: