Չիլիի կառավարությունը համաձայնել է նոր սահմանադրությանը
Չիլիի կառավարությունը համաձայնել է նոր սահմանադրություն գրելուն, որը կփոխարինի դեռեւս Պինոչետի դիկտատուրայի ժամանակներից գործող սահմանադրությանը։
Չիլիի կառավարությունը համաձայնել է նոր սահմանադրությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդկերպ իշխանությունները որոշել են ընդառաջել բողոքողների պահանջներին, փոխանցում է news.am-ը:
Ներքին գործերի նախարար Գոնսալո Բլյումելը հայտարարել է, որ նախագահը, կառավարության անդամները եւ քաղաքական դաշնակիցնեը համաձայնել են, որ Կոնգրեսը պետք է ղեկավարի սահմանադրությունը գրելու գործընթացը։ Փաստաթուղթը կդրվի հանրաքվեի։
Հայտարարությունն արվել է երեք շաբաթ տեւած բողոքներից հետո, որոնք ուղղված էին մետրոյի ուղեվարձի բարձրացման դեմ։ Դրանք հանգեցրել են հրդեհումների, անկարգությունների եւ թալանի։
Առնվազն 20 մարդ է սպանվել, ընկերությունները միլիարդավոր դոլարների վնասներ են կրել, իսկ Սանտյագոյի հանրային տրանսպորտի համակարգը վնասվել է։
Նոր սահմանադրությունը բողոքողների գլխավոր պահանջն էր։ Քնադատները վաղուց պնդում են, որ առկա փաստաթուղթը, որը գրվել եւ հավանության է արժանացել գեներալ Աուգուստո Պինոչետի ռազմական դիկտատուրայի ժամանակ 1973-1990 թվականներին, լեգիտիմություն չունի։
Փաստաթուղթը մի քանի անգամ փոփոխվել է 1980 թվականին դրա ընդունումից հետո։ Բայց նրանք, ովքեր փոփոխությունների կոչ են անում, կարծում են, որ անհրաժեշտ է դրանում սոցիալական իրավունքների լրացուցիչ պաշտպանության կետեր մտցնել։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-: