Artsakhpress

Մշակույթ

«Գեղարդ» երգեցիկ խումբը Գերմանիայում լեփ-լեցուն դահլիճներում է հնչեցրել հայ կոմպոզիտորների գործերը

Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Գեղարդ» երգեցիկ խումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում` հնչեցնելով Կոմիտասի, հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:

«Գեղարդ» երգեցիկ խումբը Գերմանիայում լեփ-լեցուն դահլիճներում է հնչեցրել հայ կոմպոզիտորների գործերը

«Գեղարդ» երգեցիկ խումբը Գերմանիայում լեփ-լեցուն դահլիճներում է հնչեցրել հայ կոմպոզիտորների գործերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանն ասաց, որ հյուրախաղերի են եղել հոկտեմբերի 23-30-ը:  
«Կոմիտաս և հայ կոմպոզիտորներ» խորագրով համերգներ ենք ունեցել Շտուտգարտում, Հոկենհայմում, Շպայերում: Հայ երաժշտությունն արտերկրում շատ լավ է ընդունվում: Ավաղ, յուրաքանչյուր համերգի ներկա էր երկու կամ երեք հայ ունկնդիր: Դահլիճներում գերազանցապես օտարերկրացիներ էին»,- ընդգծեց Մհեր Նավոյանը:
Նա խոստովանեց, որ չի կարող ասել, թե ինչու էր հայ համայնքի մասնակցությունը նվազ, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ հյուրախաղերի հրավերը գերմանական կողմից էր, թեև  Շտուտգարտում ելույթ են ունեցել` համագործակցելով «Հայ մշակույթի օրեր» փառատոնի հետ:
Նավոյանի խոսքով` բացի կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ երկերից, կատարել են նաև հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր` խմբերգային մշակումներ:
Երաժշտագետը գոհունակություն հայտնեց` ասելով, որ Կոմիտասի 150-ամյակը  հայաստանյան համերգային կոլեկտիվների ջանքերով պատշաճ մակարդակով  է նշվում: «Կարծում եմ` այլ խմբեր նույնպես հանդես են գալու արտերկրում, իսկ «Գեղարդ» երգեցիկ խումբը ավարտեց արտասահմանյան ելույթները: Մի քանի համերգ կունենանք Հայաստանում` եզրափակելով կոմիտասյան տարին»,-շեշտեց Նավոյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Երեկ՝ հուլիսի 9-ին, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին...

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության...

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 903 է, մահվան դեպքերինը՝ 723

Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով...

Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ Նիժնի Նովգորոդի՝ օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Նիժնի Նովգորոդի՝ օտարերկրացիների...

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

ԱՀ ոստիկանությունն իրազեկում է

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Search