Artsakhpress

Քաղաքական

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Որոշ երկրների հետագա քայլերի համար վճռական բանակցություններ

«Երեկվանից ուշադրության կենտրոնում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Վաշինգտոնում, քանի որ բանակցությունների արդյունքները հնարավոր է զսպեն թուրքական ծավալապաշտական նկրտումները, բայց չի բացառվում նաեւ հակառակը, որ զարկ տան թուրք-սիրիական հակամարտության վերսկսմանը:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Որոշ երկրների հետագա քայլերի համար վճռական բանակցություններ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Որոշ երկրների հետագա քայլերի համար վճռական բանակցություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բայց նոր ռազմագործողությունը կարող է բորբոքել տարածաշրջանի այլ հակամարտություններ եւս, այդ թվում՝ հայ-ադրբեջանականը, քանի որ Բաքուն սպասում է Անկարայի հրահանգին, ինչը հստակ երեւակվեց վերջերս Բաքվում կայացած Թյուրքալեզու երկրների գագաթնաժողովում:
Սա թերեւս նշանակում է, որ հայության համար շատ կարեւոր է, որ վաշինգտոնյան հանդիպումը չվնասի հայկական շահերը: Այս պահին Վաշինգտոնում է մեր երկրի խորհրդարանական պատվիրակությունը, որը նախատեսում է մի շարք ուղղություններով աշխուժացնել հարաբերություններն ամերիկյան կողմի հետ:
Եռանդուն աշխատանք է տանում նաեւ հայկական սփյուռքը: Եթե այս պահին Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը զբաղված է թուրք-ամերիկյան բանակցությունների հարցով (ԱՄՆ-ի կողմից հայավնաս դիրքորոշման կանխարգելիչ գործունեությամբ), ապա Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբը աշխատանք է տանում Արցախի խնդրի կարգավորման եւ անվտանգության ապահովման ուղղությամբ: Քանզի թուրք-ամերիկյան բանակցություններից է կախված նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության հետագա զարգացումը: Օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելում էր եւ այցելել է նաեւ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ: Նա հանդիպել է նաեւ Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների: Այս պահին հստակ կարելի է խոսել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործունեության եւ հետագա համատեղ քայլերի կարեւորության մասին:
Կարեւոր է, որ այս ընթացքում ավելի եռանդուն դարձան հայ-վրացական հանդիպումները, փոխադարձ այցերը: Հուսանք, որ մեր հարեւան երկրում եւս կհամոզվեն, որ թուրք-ադրբեջանական դաշինքի հետ կապը միշտ էլ անվստահելի է, անսպասելի վտանգներ է պարունակում, ինչը Թուրքիան ցուցադրեց նաեւ թուրք-ամերիկյան եւ թուրք-ռուսական բանակցություններում»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Search