Artsakhpress

Սփյուռք

Փաշինյանը ԱՄՆ հայկական սփյուռքը համարում է տնտեսական կապերը զարգացնելու կարևոր ռեսուրս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու կարևորագույն գործոններից է նաև Միացյալ Նահանգներում շոշափելի տնտեսական գործունեություն իրականացնող հայկական սփյուռքը:

Փաշինյանը ԱՄՆ հայկական սփյուռքը համարում է տնտեսական կապերը զարգացնելու կարևոր ռեսուրս

Փաշինյանը ԱՄՆ հայկական սփյուռքը համարում է տնտեսական կապերը զարգացնելու կարևոր ռեսուրս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետը նման տեսակետ հայտնեց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան միջոցառմանն իր ելույթում:
«Հայ-ամերիկյան բիզնես կապերը, տնտեսական կապերը զարգացնելու համար մենք ունենք շատ կարևոր ռեսուրս: Միացյալ Նահանգներում մեր սփյուռքի մի հսկայական հատվածն է, որը տնտեսական էական,  շոշափելի գործունեություն է ծավալում: Եվ նաև սա է այն կարևորագույն գործոններից մեկը, որ պետք է նոր մակարդակի բարձրացնի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները »,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց՝ կարող է վստահեցնել, որ թե Հայաստանի կառավարությունը, թե ԱՄՆ-ի կառավարությունը վճռական են այդ խնդիրը ձևակերպելու և լուծելու համար: Վարչապետն արձանագրեց, որ այս տարի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսություն են սկսել, որն արդեն որոշակի արդյունքներ է տալիս: «Վերջերս ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որտեղ հստակ երևաց, որ ԱՄՆ-ն Հայաստանում իրականացվող ծրագրերի ծավալը էականորեն ավելացնում է: Սա շատ լավ լուր է մեզ համար, սա համարում ենք կարևոր նշան, որ մեր գործակցությունը թե քաղաքական, թե տնտեսական բնագավառում պետք է ընդլայնվի և կոնկրետ արտահայտություններ ունենա »,- ասաց Փաշինյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-: 

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Search