ԱՄՆ-ն Եգիպտոսին նախազգուշացրել է ռուսական Սու-35 կործանիչների ձեռքբերման հնարավոր հետևանքների մասին:
ԱՄՆ-ն Եգիպտոսին պատժամիջոցներով է սպառնում ռուսական Սու-35-ի գնման համար. WSJ
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը համատեղ նամակ են ուղարկել Կահիրե՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցից հետո:
«Ռուսաստանի հետ սպառազինությունների մատակարարման նոր խոշոր գործարքներն առնվազն կդժվարացնեն այդ ոլորտում ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև հետագա գործարքները, ինչպես նաև անվտանգության ոլորտում օգնությունը»,- նշված է փաստաթղթում:
Հրատարակության Պետդեպարտամենտի աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ Եգիպտոսի և Ռուսաստանի միջև ենթադրյալ գործարքը կարող է հանգեցնել Վաշինգտոնի կողմից Կահիրեի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը:
Ինչպես գրում է թերթը, գործարքն իրականացվել է 2018 թվականի վերջին և ենթադրում է 2 միլիարդ դոլարի ավելի քան երկու տասնյակ ինքնաթիռների մատակարարում: Մատակարարումները պետք է սկսվեն 2020-2021 թվականներին։