Artsakhpress

Հասարակական

Իլոն Մասքի ստարտապը մտադիր Է հաղթահարել շիզոֆրենիան, աուտիզմը եւ ամնեզիան

Ձեռնարկիչ Իլոն Մասքը կարծում Է, որ Neuralink ընկերության՝ իր օժանդակությամբ ստեղծված մշակումները կարող են օգնել այն մարդկանց, որոնք տառապում են շիզոֆրենիայով, աուտիզմով կամ ամնեզիայով:

Իլոն Մասքի ստարտապը մտադիր Է հաղթահարել շիզոֆրենիան, աուտիզմը եւ ամնեզիան

Իլոն Մասքի ստարտապը մտադիր Է հաղթահարել շիզոֆրենիան, աուտիզմը եւ ամնեզիան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյդ մասին նա հայտնել Է լրագրող Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է YouTube-ի պորտալում:
«Կարծում եմ, որ Neuralink-ն ամենից առաջ կլուծի ուղեղի հետ կապված շատ խանգարումների խնդիրներ: Խոսքը կարող Է վերաբերել, մասնավորապես, աուտիզմին, շիզոֆրենիային, հիշողության կորստին, բոլորն Էլ հիշողության խնդիրներ են ունենում որոշակի տարիքում: Ծնողները չեն կարողանում հիշել երեխաների անունները եւ նման բաներ,- արձանագրել Է Մասքը:- Կարծում եմ, որ Neuralink-ը կարող Է վիթխարի օգուտ բերել այն դեպքերում, երբ լրջորեն վնասված Է գլխուղեղը կամ ողնուղեղը: Կարելի Է շատ բան անել՝ բարձրացնելու մարդկանց կյանքի որակը»: Գյուտարարը նաեւ ենթադրել Է, որ Neuralink-ը հեռանկարում կկարողանա առաջարկել մեթոդներ, որոնք թույլ կտան ավելի լավ հասկանալ, թե ինչպես Է կազմակերպված եւ գործում մարդու ուղեղը:
Ձեռնարկիչը նաեւ նշել Է, որ, իր կարծիքով՝ Neuralink-ն ապագայում կօգնի բարձրացնել ուղեղի աշխատանքի արդյունավետությունը եւ ընդլայնել դրա հնարավորությունները համակարգչային համակարգերին միացնելու միջոցով: «Մենք չենք կարող ավելի խելացի լինել, քան թվային գերհամակարգիչը: Այնպես որ, եթե դուք չեք կարող դրանց գերազանցել, միացեք դրանց,- ասել Է Մասքը:- Մենք գոնե նման հնարավորություն կունենանք»: Neuralink ընկերությունը Կալիֆոռնիայում գրանցվել Է 2016 թվականի հուլիսին՝ Մասքի աջակցությամբ: Հուլիսին Neuralink-ի ներկայացուցիչները The New York Times-ի լրագրողներին հայտնել են, որ ֆիրման 90 աշխատակից ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Search